Էկոնոմիկայի փոխնախարարն ազատվել է պաշտոնից և նշանակվել շրջակա միջավայրի փոխնախարար

Վարչապետի որոշմամբ Տիգրան Գաբրիելյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է շրջակա միջավայրի նախարարի տեղակալ։

Գաբրիելյանը էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել էր 2019 թ. հունիսի 4-ին։ Դրանից առաջ՝ 2018-2019թթ. նա զբաղեցրել է գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը։

Մեկնաբանել