Արցախ․ Զարդանաշենից տեղահանված չրագործը

Վեներա Պողոսյանը Արցախի Մարտունու շրջանի Զարդանաշեն գյուղում զբաղվել է չրագործությամբ։ 44-օրյա պատերազմի հետևանքով տեղահանվել ու բնակություն է հաստատել Ասկերանի Խնածախ գյուղում, որտեղ ապրում է ամուսնու ու չորս անչափահաս տղաների հետ։ Ամուսինը մսավաճառ է Ստեփանակերտի շուկայում, ինքն էլ որոշել է նորից չրագործությամբ զբաղվել՝ իր առաջվա ապրելակերպը փոքր-ինչ վերականգնելու համար։

Մեկնաբանել