«Թուղթ չի ստորագրվելու, միջանցք չի տրվելու»․ Փաշինյանի ուղիղ եթերը

Որևէ թուղթ սորագրված չի և չի նախապատրաստվում, որևէ թղթի մասին խոսակցություն չկա, սա արվում է մեր զինվուի դիմադրությունը թուլացնելու համար, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասում եմ՝ թուղթ չեմ ստորագրել, եթե ստորագրեի, դրա մասին կտեղեկացնեի, չեմ պատրաստվում ստորագրել, նման խոսակցություն չկա»,- մի քանի անգամ կրկնեց Փաշինյանը։

Նա փորձեց պարզաբանել այսօր՝ ավելի վաղ, ԱԺ-ում ասած իր խոսքերը, թե թուղթ կստորագրեն, եթե անգամ քննադատության ենթարկվեն։ Փաշինյանի խոսքով՝ իրենք խաղաղության օրակարգ են որդեգրել և միշտ ասել են, որ դրա իրագործումը միայն մի կողմից չէ կախված, այլ մի քանի։

Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ նա հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

«ՀՀ իշխանությունն իդիլիա չի ներկայացնում, չենք ասում` պրոբլեմ չունենք, ՀՀ-ն ունի պրոբլեմ՝ անվտանագային, գոյաբանական, դա նորություն չի, բայց մյուս կողմից պետք է գնանք էտ հարցերի կարգավորման։ Ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն գնալ ծանր որոշումների հանուն խաղաղության, բայց դա չի նշանակում ՀՀ պետական շահերին հակասող որոշում։ Էտ որոշումներին պետք է գնանք երաշխավորելու համար ՀՀ անվտանգությունը՝ տևական կայունությունը, խաղաղությունը։

Չենք կարող վերնագիրը գրել «խաղաղության պայմանագիր», ստորագրենք, որի արդյունքում 6 ամիս հետո նոր պատերազմ սկսի։ Չենք կարող։ Ուզում ենք մի թուղթ ստորագրել, որի համար մեզ կարող են քննադատել, հայհոյել, դավաճան ասել, ժողովուրդը նույնիսկ կարող է հեռացնել մեզ իշխանությունից։ Էլի գոհ կլինենք, եթե ՀՀ-ն 29,800 քկմ տարածքով ստանա տևական խաղաղություն ու անվտանգություն։ Շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որը դա կապահովի, ես էտ որոշումը ստորագրելու եմ: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ կլինի հետո ինձ հետո, ինձ հետաքրքրում է, թե ինչ կլինի հետո ՀՀ հետ»,-ասել է վարչապետը։

«Եվ Հայաստանը պատրաստ է այդ օրակարգով առաջ շարժվել, մենք հրապարակային ասել ենք մեր դիրքորոշումները»,- նշեց նա։

Անդրադառնալով Բաքվի հինգ կետերին՝ Փաշինյանը նկատեց, որ այդ կետերում Հայաստան-Ադրբեջան օրակարգի ոչ բոլոր կետերն են ներառվում։ Հայկական կողմը նաև ներառում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքները, անվտանգության երաշխիքները և սրանից բխող համապատասխան կարգավիճակը։

«Հայաստանի տարածքով միջանցք չենք տալու, թուղթ չենք ստորագրելու որևէ, որով կասկածի տակ դրվի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

***

Այսօր՝ ավելի վաղ, Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել, որի համար պատրաստ են քննադատության ենթարկվել և անգամ հեռացվել իշխանությունից։

Մեկնաբանել