Աշխարհը պետք է ճանաչի Բրազիլիան ոչ միայն ֆուտբոլով․ Պելե

Բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Պելեն կարծիք է հայտնել հաջորդ ամառային Օլիմպիական խաղերի մասին, որը տեղի կունենա 2016թ.-ին Ռիո-դե-Ժանեյրոյում:

«Ես աշխատել եմ հանուն Բրազիլիայի այն պահից, երբ սկսել եմ ֆուտբոլ խաղալ: Կարծում եմ՝ մարդիկ պետք է ավելի լավ ճանաչեն Բրազիլիային: Նրանք պետք է բրազիլացիներին տեսնեն ոչ միայն խաղադաշտում, այլև ծանոթանան նրանց հյուրասիրությանը: Դրան շատ կօգնեն աշխարհի 2014թ.-ի առաջնությունը և 2016թ.-ի Օլիմպիական խաղերը, որոնք տեղի կունենան Բրազիլիայում», – Պելեի խոսքերը մեջբերում է The Sun-ը:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել