Սպիտակում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Սեպտեմբերի 18-ի առավոտյան Սպիտակում 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Սեպտեմբերի 18-ին, ժամը 08:04-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Սպիտակ քաղաքից 5 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3․0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

Երկրաշարժը զգացվել է Սպիտակ և Վանաձոր քաղաքներում, ինչպես նաև մի շարք հարակից համայնքներում՝ 3 բալ ուժգնությամբ։

Մեկնաբանել