Իր հեղինակային հերթական հաղորդմանը քաղաքագետ, վերլուծաբան Էրիկ Հակոբյանը անդրադառնում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հայ-ադրբեջանական հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին մեկնաբանություններին: Նա նաև խոսում է հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին Human Rights Watch-ի վերջին զեկույցի, ինչպես նաև Հայաստան-Ադրբեջան սահման ուղարկված ԵՄ քաղաքացիական առաքելության մասին։
Եվրոպական արժեքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են եվրոպական շահերը. Էրիկ Հակոբյան
-
Լիտվան 100 հազար եվրո կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար
Լիտվան 100 հազար եվրո հումանիտար օգնություն կտրամադրի Հայաստանին ջրհեղեղի հետևանքները վերացնելու համար։ Այս մասին նշված է Լիտվայի կառավարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Լիտվա-Հայաստան համերաշխությունը՝ գործողության մեջ։ Լիտվայի կառավարությունը հաստատել է 100 000 եվրոյի մարդասիրական օգնությունը Հայաստանին, որը տուժել է վերջին ավերիչ ջրհեղեղներից»,- նշված է գրառման մեջ։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
-
Լեո Նիկոլյան․ ֆրանսահայ լրագրողի աղմկահարույց գործունեության հետքերով
Լիլիթ Շահվերդյան, #CivilNetCheck Ապրիլի 22-ին Փարիզից Երևան ժամանելուց հետո ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելվեց։ Ի պատասխան՝ Նիկոլյանը հայտարարեց անժամկետ հացադուլ «Զվարթնոց» օդանավակայանում՝ պահանջելով իր մուտքի արգելքի վերաբերյալ պաշտոնական բացատրություն։ 41-օրյա հացադուլից հետո հունիսի 2-ին նա վերադարձավ Փարիզ։ Լեո Նիկոլյանը պարբերաբար հայտնվում է հայաստանյան և արտասահմանյան լրատվամիջոցների էջերում։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է նրա գործունեությունը Հայաստանում ու Ֆրանսիայում։ Ինչ է հայտնի Նիկոլյանի մասին Նիկոլյանը ծնունդով Լիբանանից է ու Ֆրանսիայում լիբանանցիներին համակարգող խորհրդի հիմնադիրն է։ Նա լուսաբանել է Արցախյան առաջին պատերազմը ֆրանսիական լրատվամիջոցների համար ու France Télévisions-ի թղթակիցն էր։ Այժմ նա ակտիվ գործունեություն է ծավալում սոցիալական ցանցերում, սակայն հեղինակավոր լրատվամիջոցների հետ համագործակցությունը […]
-
Ովքե՞ր են հավակնում Իրանի նախագահի պաշտոնին․ մրցապայքարը մեկնարկել է
Իրանում ավարտվել է նախագահի թեկնածության հայտ ներկայացրած գործիչների գրանցման գործընթացը․ գրանցվել է 80 անձ։ Մինչև Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը կհաստատի նրանց թեկնածությունը, ՍիվիլՆեթն ուսումնասիրել է ցանկն ու առանձնացրել առավել ազդեցիկներին։
-
Լացկան տղան լա՞վ է, թե՞ վատ․«Կրթության տապան»
Հայկական մշակույթը ձևավորել է տղամարդու որոշակի կերպար՝ ամուր, հուզականությունը զսպող, միշտ չոր աչքերով հերոսի։ Սակայն հեկեկալն ունի իր կարևոր դերը, և զարմանալի չէ, որ մենք բնազդորեն հակված ենք հուզվել և արտասվել։ Այս հաղորդումը նրա մասին է, թե ինչ է տալիս հուզվելը և ինչպես վերաբերվել տղայի հուզականությանը։
-
Artur brothers կամ «շատ հետաքրքիր հայորդիներ»․ եղբայրների պատմությունը՝ Քենիայից մինչև
Գևորգ Թոսունյան, #CivilNetCheck Հունիսի 3-ին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը բեմահարթակից ներկայացրեց, իր խոսքով, «շատ հետաքրքիր հայորդիներ» Artur brothers-ին՝ Արտակին և Արթուրին։ «Մեր շատ սիրելի բարեկամները, ընկերները՝ Քենիայից։ Շատ հետաքրքիր հայորդիներ են, սրտով նվիրված, կյանքով։ Արտակը հինգ զավակ ունի, Արթուրը՝ ութ»,- նշեց սրբազանը։ Գալստանյանը շատ չխոսեց եղբայրների մասին։ CivilNetCheck-ը փորձեց պարզել, թե ինչով են հայտնի այս «հետաքրքիր հայորդիները»։ Եղբայրները բավականին հայտնի են, սակայն, սկանդալային պատմություններով Քենիայում և Մալդիվներում։ Հունիսի 3-ին բեմ էին բարձրացել նրանցից Արթուր ու Արտակ Սարգսյանները։ «Արթուր եղբայրները», սակայն, վեցն են, նրանցից ամենահայտնիները Արթուր Մարգարյանն ու Արթուր Սարգսյանն են։ Հենց նրանց պատվին են եղբայրները ստացել «Artur brothers» մականունը։ Քենիայից՝ Մալդիվներ […]
-
ԱԳՆ-ի մոտ Տավուշի շարժման բողոքի ցույցի 3 մասնակից կալանավորվել է
Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 31-ին արտաքին գործերի նախարարության դիմաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման բողոքի ցույցի ընթացքում խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով հանրային քրեական հետապնդման ենթարկվող 5 անձանցից 3-ը կալանավորվել են, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք: Միջոցներ են ձեռնարկվում մյուս անձին հայտնաբերելու ուղղությամբ։ «Մի խումբ անձինք անպարկեշտ արտահայտություններ և հայհոյանքներ են հնչեցրել, շիշ և տարբեր առարկաներ նետել տեղում ծառայություն իրականացնող ոստիկանության ծառայողների և արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ: Այդ ընթացքում խուլիգանության մասնակիցներից մի քանիսը, փոխլրացնելով միմյանց գործողությունները, իրենց մոտ գտնվող ծխարձակող առարկաները նետել են ոստիկանության ծառայողների ուղղությամբ, նրանցից մեկը ոտքով հարվածներ է հասցրել ոստիկանության աշխատակիցների շարքի ուղղությամբ, որոնք դիպել […]
-
Խաղաղության պայմանագրի նախագծի «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է», ասել
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ Հայաստանի վերջին առաջարկները ստանալուց հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է»։ «Մի քանի օր առաջ մենք նոր նախագիծ ենք ստացել Հայաստանից։ Ուզում եմ նշել, որ համաձայնագրի նախագծի շուրջ բաց մնացած հարցերի թիվը կրճատվել է։ Որոշ կետերով դրական դինամիկա է նկատվում»,- հունիսի 5-ին հունգարացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Բայրամովը, փոխանցում է ԱՊԱ գործակալությունը։ Հունիսի 4-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ հայկական կողմը պատասխանել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի վերջին առաջարկներին՝ ուղարկելով լրամշակված 9-րդ խմբագրությունը։
-
Հայաստանը կողմ է քվեարկել Վրաստանից տեղահանված փախստականների վերադարձի իրավունքի մասին
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև, որով հաստատել է բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքն Աբխազիա և Ցխինվալ, հաղորդում է «Արմենպրես»-ը։ Բանաձևն ընդունվել է 103 «կողմ», 9 «դեմ» և 53 «ձեռնպահ» ձայներով։ Ի տարբերություն նախորդ տարիների՝ Հայաստանն այս անգամ կողմ է քվեարկել բանաձևին։ Անցած տարի նույնատիպ բանաձևի քվեարկության համեմատ այս անգամ 3-ով ավելացել է կողմ արտահայտվող երկրների թիվը, 6-ով պակասել են ձեռնպահ քվեարկող երկրները։ Փաստաթուղթը վերահաստատում է «ժողովրդագրական պարտադրված փոփոխությունների անընդունելիությունը», շեշտում է մարդասիրական գործունեության անարգել մուտքի հրատապ անհրաժեշտությունը «բոլոր ներքին տեղահանված անձանց, փախստականների և այլ անձանց համար, որոնք բնակվում են հակամարտությունից տուժած բոլոր հատվածներում Վրաստանի տարածքում»։ Ըստ բանաձևի՝ […]