Հայաստանից հնչող ազգայնական կոչերը Ադրբեջանն ու Թուրքիան օգտագործում են մեր դեմ․ Փայլան

Հայաստանը որպես Թուրքիայից ավելի ազատ երկիր կարող է ցույց տալ, որ թշնամի չէ նրան և ցանկանում է խաղաղություն․ դա կնպաստի երկկողմ նախապաշարմունքների վերացմանը, ասում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանը ՍիվիլՆեթի Գեորգի Միրզաբեկյանի հետ զրույցում: Նա նկատում է, որ Թուրքիայի ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ այդ երկրի համար ոչ միայն Հայաստանին, այլև Հարավային Կովկասին վերաբերող հարցերը առաջնային նշանակություն չունեն: Ըստ Փայլանի՝ Թուրքիան նախընտրական շրջանում մեծ ներդրումների կարիք ունի, հետևաբար՝ այլ պետությունների քաղաքականությունը, այդ թվում՝ Ադրբեջանի մոտեցումները, մեծապես ազդում են Անկարայի քաղաքականության վրա։

Մեկնաբանել