ՊՆ «Կամազ»-ի կողաշրջման հետևանքով մահացել է մեկ, վնասվածքներ ստացել՝ յոթ զինծառայող

ՊՆ «Կամազ» ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է մեկ, վնասվածքներ ստացել՝ յոթ զինծառայող։ Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Մեկնաբանել