Մհեր Գրիգորյանն ու Իրանի դեսպանը քննարկել են ապաշրջափակման հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Աբաս Բադախշան Զոհուրիին, հայտնում են կառավարությունից։

«Փոխվարչապետը կարևորել է բարեկամ Իրանի հետ հարաբերությունների զարգացումը և շնորհակալություն հայտնել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ծավալած ագրեսիայի վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված հասցեական հայտարարությունների համար»,- ասված է հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում քննարկվել է համագործակցությունը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում: Առանձնակի շեշտվել է տարածաշրջանային տրանսպորտային կապերի հնարավոր ապաշրջափակման պարագայում Հայաստանի և Իրանի միջև երկաթգծի գործարկման կարևորությունը և դրա ներքո համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում Իրանում կազմակերպել Հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի փոխըմբռնման հուշագրի կետերի կատարման ընթացքին հետևող հանձնախմբի նիստը։

Մեկնաբանել