Գերմանիան և Բելգիան լքեցին պայքարը․ ԱԱ 2022-ի դեկտեմբերի 1-ի արդյունքները

Ֆուտբոլի աշխարհի 2022-ի առաջնության երկու ֆավորիտներ՝ Գերմանիան և Բելգիան, չհաղթահարեցին խմբային փուլի արգելքը։

Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցան E և F խմբերի վերջին տուրի հանդիպումները։ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին Ճապոնիայի, Իսպանիայի, Մարոկկոյի և Խորվաթիայի հավաքականները

E խմբում 6 միավորով առաջին տեղը զբաղեցրեց Ճապոնիան։ Վերջին խաղում ճապոնացիները 2։1 հաշվով հաղթեց իսպանացիներին։ Գերմանիայի և Կոստա Ռիկայի միջև խմբի մյուս հանդիպումն ավարտվեց 4:2 հաշվով։

F խմբի առաջատար Մարոկկոն վերջին խաղում 2:1 հաշվով առավելության հասավ Կանադայի նկտամամբ։ Երկրորդն այս խմբում Խորվաթիան է, որը բելգիացիների հետ խաղում բավարարվեց մեկ միավորով, հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

Իսպանիայի հավաքականը 1/8 եզրափակչում կմրցի Մարոկկոյի, իսկ Խորվաթիան` Ճապոնիայի հետ։

Մեկնաբանել