ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Հայաստանի Հանրապետության դիմումի հիման վրա ՄԱԿ Անվտանգության խորհրդում կքննարկվի Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը․ հայտնում է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը իններորդ օրն է՝ փակ է։

Ներկայացնելով իրավիճակը դեկտեմբերի 20-ի առավոտյան դրությամբ՝ Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ «Արցախի բլոկադան շարունակվում է. չնայած տարբեր տեղերից զանգեր են գալիս, որ ճանապարհը բաց է, բայց դա այդպես չէ, որովհետեւ ճանապարհի կողմերում մնացել են ադրբեջանցիները, որոնք կարող են կանգնեցնել մեքենաները, երբ ցանկանան»։ Վարդանյանի խոսքով՝ ադրբեջանցիները «պետք է լրիվ դուրս գան և չխանգարեն մեքենաների շարժմանը»:

«Դա միակ ընդունելի որոշումն է, որովհետև եթե մենք ընդունենք, որ իրենք կարող են այնտեղ կանգնեն ու որոշեն՝ ինչ մեքենա թողնեն, ինչ մեքենա չթողնեն, դա դառնում է անցակետ ստեղծելու հնարավորություն»,- ասաց նա:

Մեկնաբանել