Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա

Արցախի բուժհաստատություններում 2022-ի ընթացքում ծնվել է 1623 երեխա, որից 15-ը՝ զույգ: Եվս 43 արցախցի երեխա ծնվել է Հայաստանի բուժհաստատություններում: Այս մասին հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Շրջափակման օրերին Արցախում ծնվել է 110 երեխա, իսկ 2023-ի հունվարի 1-8-ն ընկած ժամանակահատվածում` 43 երեխա:

«Հարկ է նշել, որ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով ԱՀ առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 17 երեխա, որից 16-ը՝ «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՓԲԸ-ում, 1-ը՝ «Մարտակերտի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ-ում»,- ասված է հաղորդագրությունում։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10:30-ին, մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 29-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։

Մեկնաբանել