Մոսկվան հաստատել է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների հարթակ տրամադրելու պատրաստակամությունը

Mid mfa russia

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման համար հարթակ տրամադրելու պատրաստակամությունը։

«Խաղաղության պայմանագրի շուրջ հայ-ադրբեջանական բանակցությունների համար հարթակ տրամադրելու ռուսական առաջարկը մնում է ուժի մեջ»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ, փոխանցում է RT-ը:

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը հիշեցրել է, որ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում, սակայն հայկական կողմը հրաժարվել է մասնակցել։

Մեկնաբանել