Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի, կարծում է Լավրովը

Լաչինի միջանցքի հարցն առաջիկայում կկարգավորվի, կարծում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երեկ կամ երեկ չէ առաջին օրը տեղի է ունեցել Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ՝ ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Կարծում եմ, որ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,- 2022-ի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Լավրովը։

Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն Լաչինի միջանցքը պետք է ազատ լինի բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների տեղաշարժի համար։

«Այնտեղ (նոյեմբերի 9-ի հայտարարությունում – խմբ․) նշված է, որ երթուղով ռազմական բեռների տեղափոխում չպետք է իրականացվի։ Ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել, որ հայկական կողմը ականներ է տեղափոխել միջանցքով, հետո այդ ականներն օգտագործվել են ադրբեջանական դիրքերի հարևանությամբ գտնվող տարածքներում։ Հիմա մեր զինվորականներն ուսումնասիրում են հարցը։ Ռուս խաղաղապահներն ունեն բոլոր հնարավորությունները՝ ստուգելու բոլոր տրանսպորտային միջոցները և թույլ չտալու արգելված իրար տեղափոխումը»,- նշել է Սերգեյ Լավրովը։

Մեկնաբանել