Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկի» պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Գազպրոմբանկ» ԲԲԸ վարչության նախագահի տեղակալ Նիկոլայ Կորենևի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են կառավարության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հույս ունենք, որ նման հանդիպումները կնպաստեն երկկողմ համագործակցության սերտացմանը և բանկային համակարգում համատեղ ծրագրերի զարգացմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը` ողջունելով հյուրերին:

Իգոր Կորենևը տեղեկացրել է, որ «Գազպրոմբանկ»-ը մտադիր է ավելի խորացնելու գործունեությունը Հայաստանում, ինչը վարչապետը ողջունել է և նշել, որ դա կնպաստի երկրի բանկային համակարգում մրցակցության աճին և ոլորտի զարգացմանը:

Այնուհետ զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության ուղղություններին, մասնավորապես` Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական ծրագրերին, որոնք մշակվում են հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի կողմից, Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի զարգացման հեռանկարներին և այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետը և Իգոր Կորենևը քննարկել են նաև հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումի շրջանակում իրականացվող ծրագրերին և դրանցում «Գազպրոմբանկ»-ի հնարավոր ներգրավմանը վերաբերող հարցեր:

Մեկնաբանել