Ալեսանդրո Դել Պիերոն տեղափոխվեց Սիդնեյ

37-ամյա իտալացի հարձակվող Ալեսանդրո Դել Պիերոն կշարունակի իր կարիերան Ավստրալիայում։ Տեղի «Սիդնեյ» ֆուտբոլային ակումբի հետ Դել Պիերոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ Թուրինի «Յուվենտուսից» հեռանալուց հետո ամռան սկզբին հարձակվողն ուներ ազատ գործակալի կարգավիճակ։

Մեկնաբանել