Քիմ Քարդաշյանը Փառքի ծառուղում աստղի չի արժանանա

Ամերիկյան շոու-բիզնեսի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ մտադիր է դառնալ ռեալիթի-շոուի առաջին հերոսուհին, որը հոլիվուդյան Փառքի ծառուղում անվանական աստղի կարժանանա:

Քիմի ցանկությունը սակայն իրականություն չի դառնա, համենայնդեպս՝ մոտ ապագայում: Հոլիվուդը չի ուզում թուլացնել իր դիրքերը և հայտարարել է, որ նման պատվի արժանանալու համար անհրաժեշտ է ունենալ այնպիսի մրցանակներ, ինչպիսիք են Էմմին կամ Օսկարը:

Իսկական աստղերը նաև պետք է ունենան առնվազն հինգ տարվա կարիերա շոու-բիզնեսում, ընդ որում՝ առանց դադարների: Քանի որ Քիմի գործունեությունը ռեալիթի-շոուից բացի սահմանափակվում է մի քանի էպիզոդիկ կինոդերով, նա անվանական աստղի առայժմ հաստատ չի կարող հավակնել:

Մեկնաբանել