«Փոխգործակցություն-2012» զորավարժությունը կանցկացվի պատշաճ մակարդակով

Կառավարության՝ այսօր կայացած հերթական նիստում, որ վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, գործադիրը հավանություն է տվել «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության շրջանակում Հայաստանի Հանրապետության տարածքում «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժության նախապատրաստման և անցկացման մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին, հաղորդում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զորավարժությունն անցկացվելու է սեպտեմբերի 15-ից 19-ը և նպատակ ունի ցուցադրել ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի կարողությունները համատեղ դիմադրելու բոլոր տեսակի սպառնալիքներին և մարտահրավերներին` զարգացնելով այդ ուժերի կարողությունները բարձրացնել ՀԱՊԿ համատեղ անվտանգության ուժերի և միջոցների համակարգված ներուժը` առկա և հնարավոր սպառնալիքների գոյության պայմաններում։ Նախագահի հրամանագրով տրվող հանձնարարություններն ուղղված են զորավարժության նախապատրաստման ու անցկացման հետ կապված հիմնական միջոցառումների և աշխատանքների իրականացմանը։

Մեկնաբանել