Գվատեմալայում ակտիվացել է Ֆուեգո հրաբուխը, որ գտնվում է մայրաքաղաքից շուրջ 50կմ հեռավորության վրա. իշխանությունները հազարավոր մարդկանց են տարհանում. հաղորդում է BBC գործակալությունը:
Հրաբխի խառնարանից պայթյունների որոտ է լսվում, մոխիրը վեր է նետվում մինչև 1 կմ բարձրություն:
Գործակալության տվյալներով` ավելի քան 33 հազ. մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
Ըստ գիտնականների` 1999թ մինչ օրս Ֆուեգոյի այս ժայթքումն ամենաուժեղն է: