Պայթյուն Սումգայիթում. կա 6 զոհ

Սեպտեմբերի 17-ին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, հաղորդում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը:

Ականատեսների վկայությամբ` դեպքը տեղի է ունեցել գործարաններից մեկում զոդման աշխատանքների ժամանակ: Զոհվել է 6, վիրավորվել մի քանի մարդ:

Դեպքի վայրում հայտարարվել է հրդեհավտանգ իրավիճակի ամենաբարձր` 4-րդ մակարդակ: Ներկայում տարածքում շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները:

Մեկնաբանել