Հոսպիտալում ռումբ չի հայտնաբերվել

Սակրավորներն ավարտել են աշխատանքը զինվորական հոսպիտալում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել` ահազանգը կեղծ էր. այս մասին հաղորդել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14:06-ին ահազանգ էր ստացվել, թե Մուրացան փողոցի թիվ 115 հասցեում` ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, առկա էր պայթուցիկ սարք:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնել էին, որ դեպքի վայր էր մեկնել մեկ մարտական հաշվարկ, ԱԻ արձագանքման խումբը, փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը:

Հիվանդանոցից տարհանվել էին աշխատակիցներն ու հիվանդները: Դեպքի վայր ժամանած ոստիկանության, ԱԱԾ կինոլոգիական ծառայությունների աշխատակիցները և ՀՀ ՊՆ սակրավորները ժամեր շարունակ իրականացնում էին տարածքի մանրամասն զննում:

Մեկնաբանել