Ռայո Վալյեկանո – Ռեալ հանդիպումը հետաձգվեց

Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի «Ռայո Վալյեկանո» – «Ռեալ» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:00-ին: Խաղը պետք է կայանար սեպտեմբերի 23-ին ժամը 23:30-ին, սակայն Մադրիդում տեղացած հորդառատ անձրևի պատճառով «Վալեկաս Թերեզա Ռիվերո» մարզադաշտը հոսանքազրկվել էր:

Մինչև վերջին պահը հույս կար, որ հանդիպումը երկար ժամանակով չի հետաձգվի և կարող է մեկնարկել 00:30-ին, սակայն քիչ առաջ հայտնի դարձավ, որ մարզադաշտի աշխատակիցները ոչ մի կերպ չեն կարողանում լուծել լուսավորության հետ կապված խնդիրները, ինչի պատճառով որոշում է կայացվել հանդիպումն անցկացնել սեպտեմբերի 24-ին Երևանի ժամանակով 22:00-ին:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել