Ռուբեն Վարդանյանի ձերբակալությունը հաստատվեց 

Ադրբեջանը Լաչինի միջանցքում ձերբակալել է Ռուբեն Վարդանյանին, որն Արցախից տասնյակ հազարավոր քաղաքացիների շարքում փորձել է անցնել Հայաստան։

«Այսօր առավոտյան ամուսինս՝ բարերար, գործարար և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ձերբակալվել ու գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է հեռանալ Արցախից՝ ադրբեջանական բռնազավթումից մազապուրծ եղած հազարավոր հայերի հետ։ Ռուբենը արցախցիների կողքին էր շրջափակման տասը ամիսներին և նրանց հետ միասին էլ զրկանքներ է կրել գոյության համար այդ պայքարում։ Ես խնդրում եմ ձեր աղոթքներն ու աջակցությունը՝ ամուսնուս անվտանգ ազատ արձակումն ապահովելու համար»,- հայտարարություն է տարածել Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը:

Ավելի վաղ Զոնաբենդը ՍիվիլՆեթին ասել էր, որ ամուսնու հետ կապը կորել է։

Ադրբեջանական տելեգրամյան ալիքները լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակել Վարդանյանի ձերբակալությունից։

Ռուբեն Վարդանյանն Արցախն տեղափոխվեց 2022-ի սեպտեմբերին, իսկ նոյեմբերին նշանակվեց պետական նախարար և պաշտոնավարեց մինչև 2023-ի փետրվարի վերջ։

Մեկնաբանել