Ալիևը հրաժարվել է Գրանադայի հանդիպումից, մերժում է Ֆրանսիայի մասնակցությամբ բոլոր ձևաչափերը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին մասնակցությունից, որի շրջանակում նախատեսված էր հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հնգակողմ ձևաչափով հանդիպմանը պետք է մասնակցեին Ադրբեջանի, Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

Ըստ պաշտոնական պատճառաբանության՝ ադրբեջանական կողմն անընդունելի է համարել Ֆրանսիայի կողմից Բաքվի հասցեին մեղադրանքները և Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ նրա հայտարարությունները, «մանավանդ, որ մերժվել է Թուրքիայի նախագահի մասնակցության առաջարկը»։

«Ադրբեջանը մերժում է Հայաստանի հետ բանակցությունների ցանկացած ձևաչափ, որին մասնակցելու Ֆրանսիան»,- նշում է Trend գործակալությունը։

Մեկնաբանել