apsny.ge – Իվանիշվիլին կկրճատի նախարարների եկամուտները:
vesti.az – Ադրբեջանը դատապարտել է «իրանցի» լրտեսներին:
apa.az – Հունգարիան ամրապնդում է Ադրբեջանի հետ տնտեսական կապերը:
pirweli.com.ge – «Վրաստանում աղբը հավաքված է, բայց խնդիրը նույնն է»:
1news.az – Բջջային էլեկտրոնային ստորագրության համակարգ Ադրբեջանում:
-
Կառավարության հրաժարականի ուղերձը քննարկելու համար քվորում չկա․ ընդդիմությունը կսպասի չորս
«Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձը քննարկելու համար ընդդիմությունը չկարողացավ քվորում ապահովել, գրանցվել էր 34 պատգամավոր, անհրաժեշտ էր 54-ը։ Հունիսի 17-ին 18:30-ին Ազգային ժողովում օրենքի ուժով պետք է գումարվեր «Կառավարության հրաժարականի և նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտության մասին» ուղերձի տեքստը, որը բերել էր խորհրդարանական ընդդիմությունը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններին, սակայն, դեռևս չի հաջողվել քվորում ապահովել։ Իշխող «Քաղաքացիական պայամանագիրը» ավելի վաղ հայտարարել էր, թե իրենք նիստին չեն մասնակցի՝ թույլ չտալով, որ քվորում լինի։ Այսօրվա արտահերթ նիստին գրանցվեց 34 պատգամավոր, ինչից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ քվորում չկա․ «Օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով […]
-
ԱԺ-ում լսումներ կանցկացվեն ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցով
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով: Այդ մասին հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի և քաղհասարակության կողմից: Հունիսի 17-ին տեղի ունեցած հանձնաժողովի արտահերթ նիստին ներկա են եղել նաև առաջարկի հեղինակները։ ««Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով հանրաքվեն Հայաստանի դիմակայունության […]
-
Միրզոյանը ԵՄ դեսպանների հետ քննարկել է «երկկողմ գործընկերության խորացման քայլերը»
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպել է Հայաստանում հավատարմագրված ԵՄ և անդամ պետությունների դեսպանների հետ։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը տեղեկացնում է, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր՝ այդ թվում նաև հաշվի առնելով, որ նախորդ շաբաթ մեկնարկել են բանակցությունները Գործընկերության նոր օրակարգի շուրջ: «Լիահույս ենք, որ համատեղ ինտենսիվ ջանքերով մենք կհաջողենք իրականացնել երկկողմ գործընկերության խորացմանը միտված նոր քայլեր՝ կառուցելով գրանցված հաջողության և համահունչ ԵՄ-ին ավելի մոտենալու ՀՀ քաղաքացիների ձգտումներին»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը: Անդրադարձ է կատարվել գործընկերության առաջնահերթություններին, դրանց կյանքի կոչման ուղղությամբ ԵՄ խորհրդում Բելգիայի նախագահության ներքո իրականացված աշխատանքներին, ինչպես նաև տարվա երկրորդ կեսին սպասվող Հունգարիայի նախագահությունից այդ ուղղությամբ […]
-
Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պառակտել նաև քաղհասարակությունը. Նինա Կարապետյանց
Իշխանությունը վարույթ իրականացնող մարմնին «ոչ մի շանս չի տալիս», որ ամբողջական ու անաչառ քննեն հունիսի 12-ի բախումների դեպքերը, ասում է իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրույցում։ Նրա խոսքով՝ Ազգային ժողովի նախագահը հունիսի 12-ի բախումների վերաբերյալ գնահատականներ է հնչեցրել՝ քննությունը դեռ չսկսած։ Նինա Կարապետյանցի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց պառակտել նաև քաղհասարակությունը։
-
Լուկաշենկոյի՝ Փաշինյանի հասցեին խոսքը կեղծ է. սկզբնաղբյուրը տելեգրամյան երգիծական էջ
Անի Գրիգորյան, #CivilNetCheck Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում վերջին օրերին ակտիվ տարածվում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին վերագրվող խոսքեր՝ իբր նա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել է տականք (гнида)։ Նշվում է, թե Բելառուսի նախագահը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կոչին, որ ինքը պետք է ներողություն խնդրի հայ ժողովրդից։ «Լսե՛ք, սա ծիծաղելի է։ Նա ասում է՝ թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ հենց հիմա ներողություն խնդրել։ Ների՛ր սիրելիս, բայց դու ևս մեկ տականք ես։ Մենք մի այդպիսի տականք արդեն ունեինք՝ կանաչ վերնահագուստով […]»,- իբր հայտարարել է Լուկաշենկոն։ Լուկաշենկոյին վերագրվող այս խոսքերը տարածել են hraparak.am, mamul.am, asekose.am, oragir.news, step1.am […]
-
«ԱՐՄԱՎ». առաջին հայալեզու հավելվածը, որն օգնում է խոսել
«ԱՐՄԱՎ» հավելվածը միակ հայալեզու աջակցող տեխնոլոգիական միջոցն է պլանշետների համար, որն օգնում է խոսքի ու հաղորդակցման լուրջ դժվարություններ ունեցող երեխաներին արտահայտելու իրենց ցանկությունները, մտքերը՝ ներգրավելով նրանց կրթության մեջ և նպաստելով նրանց սոցիալական ներառմանը:
-
Հայաստանի և Արցախի նախկին ՄԻՊ-երը դատապարտում են արցախցիների նկատմամբ ատելության
Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպաններ Արման Թաթոյանն ու Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել, որով դատապարտում են ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը։ Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Խստագույնս դատապարտելի է ՀՀ իշխանությունների կողմից արցախցիների նկատմամբ ուղղորդված ատելության խոսքը, ինչն արտահայտվեց նաև հունիսի 12-ին Ազգային ժողովում ՀՀ վարչապետի հայտարարություններում։ Դրանից հետո սոցիալական մեդիայի տարբեր հարթակներում ավելի են սաստկացել արցախցիների նկատմամբ վիրավորանքներն ու ատելության խոսքը, նրանց ծաղրելու դրսևորումները։ Էթնիկ զտումների զոհ դարձած Արցախի ժողովրդին ամեն ինչում մեղադրելու, ամեն հարցում թիրախավորելու այս արատավոր երևույթը դառնում է հանրության մեջ արցախցիների նկատմամբ ատելության գեներացման և լայն տարածման պատճառ։ Բազմաթիվ են […]