Ադրբեջանի նախկին նախագահը չի՞ մասնակցի ընտրություններին

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի մտածում 2013թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին: Այս մասին նա հայտարարել է ադրբեջանական APA-ի հետ հարցազրույցում: Նա դուրս է եկել նաև Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության կազմից և օգտվում է բոլոր արտոնություններից, որոնք սահմանված են Ադրբեջանի՝ նախկին նախագահների մասին օրենքով: Անդրադառնալով Ղարաբաղյան հակամարտությանը՝ Մութալիբովը նշել է, որ որևե մեկը վստահորեն չի կարող ասել՝այն կկարգավորվի պատերազմի միջոցով, թե՝ խաղաղ ճանապարհով:

Մեկնաբանել