Մեր թիմը վատը չէ, պարզապես մեր բախտը չի բերում. Ժուլիո Սեզար

ՔՊՌ-ի դարպասապահ Ժուլիո Սեզարը խոստովանել է, որ հիասթափված է մրցաշրջանում թիմի և իր ցուցադրած խաղից:

«Հիասթափված եմ ՔՊՌ-ի կազմում իմ ցուցադրած խաղից: Սակայն չեմ զղջում այս ակումբ տեղափոխվելու համար: Պարզապես ցանկանում եմ, որպեսզի երկրպագուները տեսնեն այն Ժուլիո Սեզարին, ով խաղում էր Բրազիլիայի հավաքականում և «Ինտերում»: Դա իմ երազանքն է: Անհավանական է, որ մենք դեռ ոչ մի անգամ չենք հաղթել այս առաջնությունում: Մեր թիմը վատը չէ, պարզապես մեր բախտը չի բերում», – բրազիլացու խոսքերը մեջբերում է Sky Sports-ը:

Մեկնաբանել