Նորվեգացի ահաբեկիչը կարող է օգտվել նոութբուքից

Նորվեգացի ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը, որը օգոստոսին մեղավոր է ճանաչվել 77 մարդու սպանության մեջ և հիմա գտնվում է Իլ բանտում, կրկին նոութբուքից օգտվելու հնարավորություն է ստացել, տեղեկացնում է newsru.com-ը:

Իլ բանտի ներկայացուցիչ Էլեն Բյորկեի խոսքով՝ սա բողոքի արդյունք չէ: Բրեյվիկը այս շաբաթվա սկզբի բողոք էր ներկայացրել Նորվեգիայի ուղղիչ հաստատությունների տուն՝ դժգոհելով սառը թեյից, նախաճաշին շատ քիչ քանակությամբ կարագից և ձեռնաշղթաների կոշտությունից:

Բյորկի խոսքով՝ Բրեյվիկի կողմից նոութբուքի օգտագործումը կվերահսկի բանտի ղեկավարությունը: Բացի այդ՝ նորվեգացի ահաբեկիչը կարող է մարզվել մարզասրահում:

Մեկնաբանել