ՀԱԿ-ը ՍԴ դիմելու համար հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ

ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ 27 ստորագրության փոխարեն Հայ ազգային կոնգրես խմբակցությունն արդեն հավաքել է 34 ստորագրություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

ՍԴ-ում ՀԱԿ-ը կպահանջի հակասահամանդրական ճանաչել ԱԺ կանոնակարգի մասին օրենքի այն դրույթը, որը թույլ է տալիս վիժեցնել ընդդիմության իրավունքը՝ նախաձեռնել արտահերթ նիստ:

ՀԱԿ համակարգողը տեղեկացրեց, որ ստորագրահավաքին միացել են ՀԱԿ, «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» խմբակցություններն ամբողջությամբ ու «Բարգավաաճ Հայաստանի» պատգամավորներ: «Դաշնակցությունը» նախաձեռնությանը չի միացել:

Մեկնաբանել