Իբրահիմովիչը կրկին լավագույնն է

ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը սիրված է թիմի երկրպագուների կողմից։ Հիշեցնենք, որ նա պաշտպան Տիագո Սիլվայի հետ ֆրանսիական ակումբ է տեղափոխվել ամռանը «Միլանից»։

Շվեդ ֆուտբոլիստը 4-րդ անգամ անընդմեջ քվեարկության արդյունքում ճանաչվել է թիմի լավագույն ֆուտբոլիստ։ Նոյեմբերին Զլատանի օգտին ձայն է տվել քվեարկողների 31 տոկոսը։ Իբրային հաջորդել է Լավեսին (15%) և Մաթյուիդին (9 %)։

Նշենք, որ ՊՍԺ-ի գոլահարը գլխավորում է Ֆրանսիայի առաջնության ռմբարկուների ցանկը՝ 12 հանդիպման ընթացքում դառնալով 13 գոլի հեղինակ։

Մեկնաբանել