Հայաստանի ազգային հավաքականը կմրցի երիտասարդական հավաքականի հետ

Մարտի 26-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը կընդունի Չեխիայի ազգային ընտրանուն 2014թ. Աշխարհի Գավաթի խաղարկության ընտրական փուլի շրջանակներում:

Ազգային ընտրանին հանդիպմանը նախապատրաստվելու նպատակով մարտի 19-ից կսկսի ուսումնամարզական հավաք, որի ընթացքում մարտի 21-ին կանցկացնի ստուգողական հանդիպում Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ:

Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Մեկնաբանել