Վիճաբանություն Մարտունիում
«Ես իմացա, որ գյուղապետերն եկել էդտեղ կանգնել են և փորձել…
Կարդալ ավելինՍևանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը սեփական նախաձեռնությամբ…
Կարդալ ավելինՄարտի 8-ին Ազատության հրապարակում հավաքված կանայք պատասխանում…
Կարդալ ավելինԵրիտասարդները շարունակում են նամակներ գրել տարբեր դեսպանատներ,…
Կարդալ ավելինՀունիսի 4-ին Հնդկաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնք սկսվել էին ապրիլի 19-ին և երկրի տարածքում անցկացվում էին փուլերով։ Ընտրություններում հաղթանակ տարավ գործող վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարած Բհարաթիա Ջանաթա կուսակցությունը (Bharatiya Janata Party): Մոդին Հնդկաստանը ղեկավարում է 2014-ից և նոր մանդատով երկիրը կառաջնորդի ևս հինգ տարի։ Նախորդ տասը տարվա ընթացքում Հնդկաստանը ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել՝ ամրապնդելով այդ երկրի տարածաշրջանային դիրքերը։ Հնդկական Observer Research Foundation հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Հնդկաստանի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականության մասին։ Զեկույցի նախաբանը, որ գրել է հետազոտական կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր Հարշ Վ․ Փանթը, թարգմանաբար ներկայացված է ստորև։ Քաղաքականության մեջ օրը կարող է երկար լինել, բայց արտաքին քաղաքականության […]
Հայաստանի գյուղաբնակներին, որոնց ջեռուցման միակ միջոցը վառարանն է, առաջարկվում է օգտագործել էներգաարդյունավետ վառարաններ, որոնք կխնայեն ընտանեկան բյուջեն, չեն վնասի առողջությանը և կնպաստեն բնության պահպանությանը: Այդ վառարանների առավելությունների ու ընդհանրապես էներգաարդյունավետ լուծումների մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում պատմել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը:
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ազգային ժողովում արած պնդումներին։
Աուդիտը շարունակում է խնդիրներ արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը «Թրասթ աուդիտ» ընկերության կողմից բացասական եզրակացության էր արժանացել։ Կուսակցության 2023-ի հաշվետվության հետ կապված ևս ընկերությունը վերապահումներ է հայտնել։ ՔՊ-ի 2023-ի տարեկան հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը մի շարք նույնաբովանդակ խախտումներ նկատել, ինչ 2022-ին։ Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն շարունակել է ստանալ սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ անհատներից, անանուն նվիրատվություններ, ինչպես նաև նվիրատվություններ իրավաբանական անձանցից։ Կուսակցությունների մասին օրենքն արգելում է այս 3 բնույթի նվիրատվություններն ընդունել։ Այսպես Այս բոլոր խնդիրները արձանագրելուց հետո «Թրասթ աուդիտ»-ը ՔՊ-ի 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ հայտնելով վերը նշված գործողությունեների հետ կապված։ Կոռուպցիայի […]
Ոսկեպարի հատվածում ականի պայթյունից սահմանապահ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է ազգային անվտանգության ծառայությունը։ «Հունիսի 6-ին Տավուշի մարզի Ոսկեպար համայնքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել ԱԱԾ սահմանապահ զորքերի սահմանապահ վերակարգի պայմանագրային զինծառայող սերժանտ Նարեկ Սերգոյի Գարեգինյանը (ծնվ. 2000թ)։ Դեպքի հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։ Զինծառայողի կյանքի վտանգ չի սպառնում։ Այժմ նրան տեղափոխում են Երևանի բուժհաստատություն։ *** Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածում սահմանազատումից հետո այդ տարածքներում զինված ուժերի փոխարեն տեղակայվել են ԱԱԾ սահմանապահ զորքերը։ Ապրիլ-մայիսին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները, մասնավորապես, համաձայնեցրել էին Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, […]
Գևորգ Թոսունյան Մկրտիչ Կարապետյան Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երկսենյականոց բնակարանում վարձակալությամբ է բնակվում արցախցի Սոնա Համբարձումյանը, նրա անչափահաս որդին ու ծնողները։ Բնակարանի համար նրանք ամսական վճարում են 250 հազար դրամ։ Սոնան, ինչպես տասնյակ հազարավոր արցախցիներ, սպասում էին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար բնակարանային ապահովման ծրագրին, որը գործադիրն ի վերջո ընդունեց մայիսի 16-ին։ Սոնան ու նրա ընտանիքը կարող են օգտվել ծրագրի երրորդ փուլից, որը մեկնարկելու է 2027-ի հունվարից։ Երրորդ փուլն ընդգրկելու է առնվազն մեկ անչափաս երեխա ունեցող ընտանիքները՝ կառուցված կամ կառուցվող շենքից բնակարան գնելու, ինչպես նաև անհատական բնակելի տուն ձեռք բերելու դեպքերում։ «Իմ ընտանիքի մոդելն ուրիշ է, ես միածնող ընտանիք […]
Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հերքել է ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուի գրառումը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերին այցելելու է Բաքու՝ մասնակցելու COP29 գագաթնաժողովին։ Նազելի Բաղդասարյանն ադրբեջանցի քաղաքագետի գրառմանն արձագանքել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին․ «Փորձագետն արտահայտել է իր սուբյեկտիվ ընկալումը, որը վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգի հետ ոչ մի կապ չունի: Վարչապետ Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։ Ադրբեջանցի քաղաքագետ Ահմեդ Շաիրօղլուն X֊ի իր միկրոբլոգում գրել էր, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Բաքվում կայանալիք COP29 ֆորումին։