Армения и украинский опыт: судебная реформа, люстрация, борьба с коррупцией
Украинский обозреватель, историк Максим Царенко в беседе…
Կարդալ ավելինУкраинский обозреватель, историк Максим Царенко в беседе…
Կարդալ ավելինԱրշալույս Մղդեսյան Հայաստանում 2019-ին Եվրասիական տնտեսական…
Կարդալ ավելինՀՀ նախագահի ախատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը…
Կարդալ ավելինՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ամենայն հայոց կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր իրավապահների կողմից խոչընդոտելու դեպքին։ «Պետք է արձանագրենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ղեկավարվող շարժումը նախորդ օրը պետական արարողակարգային միջոցառումները խոչընդոտելուն ուղղված գործողություններ էր արել, և երբ երեկ Վեհափառ հայրապետը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյոք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելո՞ւ, թե՞ այլ նպատակադրմամբ։ Երբ ստացել են հավաստիացումներ, որ այցը ունի միայն արարողակարգային նպատակ, ապահովվել է Վեհափառ հայրապետի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։ Խնդիրը որևէ շարժման մասնակցելու կամ չմասնակցելու […]
Ադրբեջանում հետևում են Հայաստանում տեղի ունեցող քաղաքական վերջին զարգացումներին, հայտարարել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք հետևում ենք վերջին իրադարձություններին և տեսնում ենք, որ մեր դեմ նորից տարածքային պահաջներ ներկայացնելու փորձեր են արվում։ Մենք ամեն պահի պետք է պատրաստ լինենք։ Անշուշտ, առաջին հերթին մեր բանակն ավելի պետք է ուժեղացնենք, ինչը մենք անում ենք»,- մայիսի 28-ին Խոջալուում ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Ալիևը՝ խոսելով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման մասին։ Ալիևի պնդմամբ՝ «չնայած, որ Հայաստանում ռևանշիստները բավական մեծ թիվ են կազմում, այնուամենայնիվ, Հայաստանը երբևիցե Ադրբեջանի դեմ սադրանքի դիմելու փորձ չի անի»։
Մայիսի 28-ի երեկոյան Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդի նիստում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական բանակցություններին, հաղորդում են թուրքական թերթերը։ Խորհրդակցության արդյունքում ընդունած հայտարարությունում թուրքական կողմը աջակցել է կայուն խաղաղությանը միտված ջանքերին։ «Թուրքական կողմը ցանկություն է հայտնել, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բանակցություններում գրանցված դրական գործընթացները, խաղաղության վերածվելով, համաձայնության հանգեցնեն, և թուրքական կողմը հաստատել է իր աջակցությունը կայուն խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր բարենպաստ ջանքերին», – հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով կառույցի հայտարարությանը։ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են նաև ահաբեկչության դեմ պայքարին, ինչպես նաև Պաղեստինի ճգնաժամին վերաբերող հարցեր։ Անկարայի համոզմամբ՝ խիստ անհրաժեշտություն է ավելացնել Պաղեստինը որպես անկախ պետություն ճանաչողների […]
Լոռու և Տավուշի մարզերի աղետի գոտիներում իրականացվող աշխատաքներում կա կամավորների ներգրավման անհրաժեշտություն, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ «Եթե պատրաստ եք որպես կամավոր ներգրավվել Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող աշխատանքներում, խնդրում ենք լրացնել Ձեր տվյալները https://kamavor.mlsa.am/ հարթակում։ Ըստ լրացված հայտի և անհրաժեշտության՝ վաղվանից Ձեզ հետ կապ կհաստատվի»,- ասված է հաղորդագրությունում։ Մայիսի 26-ին հորդառատ անձրևների պատճառով հեղեղումներ էին առաջացել Տավուշի և Լոռու մարզերի մի շարք համայնքներում՝ պատճառելով հսկայական նյութական կորուստներ, առաջացնելով ճանապարհների և կամուրջների փլուզումներ։ Հեղեղումների հետևանքով զոհվել է 4 մարդ։
10:40 Բագրատ սրբազանը հայտարարեց, որ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը պետք է Ազգային ժողով գնա, և որոշում է կայացրել սպասել նրան շենքի դիմաց, որպեսզի ԱԺ գնալիս հանդիպի նրան։ ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետական բյուջեի կատարողականը։ 10:35 ՆԳՆ ներքին անվտանգության վարչության պետ Վաղինակ Մարտիրոսյանը Բագրատ սրբազանին տեղեկացրել է, որ գերատեսչությունում ոստիկանների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերով ծառայողական քննություններ են ընթանում, սակայն նախօրեին Սարդարապատում՝ Վեհափառի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ծառայողական քննություն չի իրականացվում։ 10:07 Բագրատ սրբազանը ցանկանում է հանդիպել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին: «Մեր պահանջն է, որ դուք հիմա իջնեք ներքև և այսքան ժողովրդի առջև պատասխան տաք Ձեր […]
Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հաղորդագրություն է տարածել այսօր՝ ավելի վաղ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու առնչությամբ։ «Մայիսի 28-ին՝ Հանրապետության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների՝ Սարդարապատի հուշահամալիր այցի ընթացքում ոստիկանների կողմից Հայոց Հայրապետի ու եկեղեցականների նկատմամբ դրսևորած դատապարտելի պահվածքը և հուշահամալիրի տարածք մուտք գործելու հարուցված արգելքներն ու բռնի գործողությունները հերթական դրվագն են իշխանությունների ամոթալի ու ապազգային գործունեության։ Փառք Տիրոջ, որ հակառակ ոստիկանների կողմից բռնությունների ու հարուցված արգելքների Վեհափառ Հայրապետը հուշակոթողի առջև աղոթք բարձրացրեց առ Աստված մայիսյան հերոսամարտերում նահատակված քաջարի հայորդիների հոգիների հանգստության համար: Թող Երկնավոր Տերն […]
Աշխարհի ամենամեծ ժողովրդավարությունում՝ Հնդկաստանում, խորհրդարանական ընտրություններ են ընթանում։ Dailyasianage.com կայքի հոդվածագիր Շոեբ Չաուդհուրին անդրադառնում է ընտրապայքարին և Հնդկաստանի դերին տարածաշրջանում։ Հոդվածը անգլերենից թարգմանաբար ներկայացված է ստորև։ Մայիսի 26-ին Հնդկաստանի ողջ տարածքում ընտրողները քվեարկեցին շարունակվող ընտրությունների 6-րդ փուլում։ Մոտավորապես 90% ընտրատարածքներում քվեարկությունը տեղի է ունեցել միաժամանակ, իսկ ընտրությունների 7-րդ փուլը կանցկացվի հունիսի 1-ին, և քվեարկություն կանցկացվի մնացյալ շուրջ 10% ընտրատարածքներում: Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատը կամ Ժողովրդական պալատը երկրի բարձրագույն օրենսդիր մարմինն է, որը բաղկացած է 543 պատգամավորից, որոնք ընտրվում են Հնդկաստանի՝ համապատասխան թվով ընտրատարածքներում։ Ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, սակայն նորությունների վերլուծությունը և քաղաքագետները պնդում են, որ վարչապետ Նարենդրա Մոդին […]