Հաստատվել է կորոնավիրուսի 1 192 նոր դեպք, մահացել է 27 մարդ
Հայաստանում հոկտեմբերի 17-ին կատարվել է 11 204 թեստավորում,…
Կարդալ ավելինՀայաստանում հոկտեմբերի 17-ին կատարվել է 11 204 թեստավորում,…
Կարդալ ավելինՉորս խոշոր քաղաքներից երեքում՝ Գյումրիում, Գորիսում և…
Կարդալ ավելինԹբիլիսիում սեպտեմբերի 16-ին տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ըստ ՀՀ վարչապետի գրասենյակի հաղորդագրության՝ Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: «Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար` նշելով, որ փոխադարձ բարձր մակարդակի այցերի ինտենսիվ բնույթը վկայում է երկու երկրների կառավարությունների շահագրգռվածությունը` ընդլայնելու և ամրապնդելու բազմակողմ համագործակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ […]
Հայաստանը ևս մեկ անգամ վերահաստատում է իր ամուր նվիրվածությունը խաղաղության օրակարգին․ այսօր ֆրանսիացի պաշտոնակից Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարարի խոսքով՝ հայկական կողմը փոխանցել է իր հերթական խմբագրական առաջարկները, որոնցում բացառապես Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն փոխհամաձայնեցված տեքստն է: «Տարբեր շատ գործընկերներ տարբեր փուլերում ներկա են եղել այս գործընթացին, նկատի ունեմ, գործընկեր պետություններ, բայց ուզում եմ նորից նշել Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին այս գործընթացում, Ֆրանսիայի աջակցությունը խաղաղության հաստատմանը, այդ տեսլականին, և այս ամենի համար ևս ուզում եմ մեր երախտիքը հայտնել և ասել, որ այդ աջակցությունը շատ զգալի է և կարևոր: Ամփոփելով՝ կրկին ասեմ, որ […]
Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck Սոցցանցերի հայկական տիրույթում կրկին տարածվում են կեղծ գովազդային հրապարակումներ, որոնք խոստանում են վերադարձնել խարդախների հափշտակած գումարները: #CivilNetCheck-ն ուսումնասիրել է այս գովազդները և պարզել, որ դրանք նոր տեսակի ֆինանսական խարդախության փորձեր են: Մտացածին «կիբերոստիկանություն» և կեղծ խոստումներ Կեղծ գովազդներում հայտարարվում է, թե իբր «Հայաստանի կիբերոստիկանությունը» պատրաստ է «14 աշխատանքային օրվա ընթացքում» վերադարձնել խաբեբաներից տուժած քաղաքացիների կորցրած գումարները: Գովազդներում առկա հղումները տանում են «Միջազգային կիբերոստիկանություն» անվանումով Cyber-eu.space հասցեով կայք, որտեղ պահանջվում է լրացնել անձնական տվյալներ՝ իբրև թե գումարի վերադարձի գործընթացը սկսելու համար: Խարդախները գովազդներում և կասկածելի կայքում օգտագործում են ՀՀ ոստիկանության, ինչպես նաև Եվրոպական միության և «Եվրոպոլ» գործակալության տարբերանշանները՝ […]
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգն ուղարկվել է Սահմանադրական դատարան, որից հետո կգնա Ազգային ժողով՝ վավերացման։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ «Մենք դեռ ժամանակ կունենանք բավականին մանրամասն քննարկելու այս գործընթացը։ Կանոնակարգն, ըստ էության, հիմնականում տեխնիկական լուծումների մասին է։ Մենք կարող ենք արձանագրել, որ դժվար թե գործ ունենանք սահմանադրական խնդրի հետ՝ չնայած հարցը Սահմանադրական դատարանի դաշտում է։ Սպասենք, թե ինչ եզրակացություն կտա ՍԴ-ն»,- նշեց Հովհաննիսյանը։ Հարցին, թե՞ ինչու Կիրանցում սահմազատման գործընթացից հետո նոր կանոնակարգը ստորագրվեց, Արթուր Հովհաննիսյանը նախ խնդրեց վերհիշել համատեքստը, թե ինչպես Տավուշի մարզում սկսվեց սահմանազատումը։ «Արձանագրելով, որ […]
«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա». սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Շարունակելով այս միտքը՝ նշեց, որ նախքան COP29-ը Ադրբեջանը պետք է ցույց տա, որ անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության։ Սեժուրնեն ընդգծեց, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում։ «Կարծում եմ, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը նույնպես պետք է շարունակվի։ Դիտորդների ներկայությունը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման և թափանցիկության ապահովման առումով»,- ասաց ֆրանսիացի նախարարը։ Սեժուրնեն նաև տեղեկացրեց, […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում արված գրառմամբ խոսել է «պատմական Հայաստանի» և «իրական Հայաստանի» հայեցակարգերի մասին։ «Հայեցակարգային երկընտրանքը, որ այսօր քննարկվում է մեր երկրում, հետևյալն է. ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությունը՝ ֆորպոստ, հենման կետ, տարածքով ավելի մեծ պետություն ունենալու համա՞ր (Պատմական Հայաստանի հայեցակարգ), թե մեխանիզմ իր միջազգայնորեն ճանաչված տարածքում սեփական քաղաքացիների բարեկեցությունը ապահովելու համար (Իրական Հայաստանի հայեցակարգ), այն ընկալմամբ, որ բարեկեցության անբաժանելի տարրերն են լավ ապրուստը, ազատությունը, արդարությունը, անվտանգությունը: Համոզմունքս այն է, որ մեր ժողովուրդը շատ վաղուց է կատարել իր ընտրությունը՝ հօգուտ Իրական Հայաստանի: Բայց մենք՝ տարբեր ժամանակներում կառավարողներս, նրան չենք լսել, այլ ըստ էության մեր ժողովրդին պարտադրել ենք […]
Ամերիկյան Jefferies ներդրումային ընկերության գնահատականով՝ Հնդկաստանի պաշտպանական ընկերությունները 2024-2030 ֆինանսական տարիներին կունենան տարեկան 14% համախառն աճի տեմպ, ինչի խթանը երկրի կառավարության՝ պաշտպանական արտադրությունները տեղայնացնելու քաղաքականությունն է։ Ինչպես հաղորդում է հնդկական Thehindubusinessline.com կայքը, Jefferies-ի զեկույցը նշում է, որ գլոբալ աշխարհաքաղաքական լարվածության և ինքնապահովման վրա Հնդկաստանի մեծացող ուշադրության գործոններն են խթանում պատվերների հոսքը և պաշտպանական տեղական ընկերությունների եկամուտների աճը․ «Կառավարության կենտրոնացումը արտահանման մեծացմանն ուղղված երկկողմ հարաբերությունների կառուցման վրա լրացուցիչ խթան է»։ Ըստ զեկույցի՝ Հնդկաստանի պաշտպանական ծախսերը 2024-2030 ֆինանսական տարիներին կկրկնապատկվեն, ինչը կշարունակի բարձրացնել պաշտպանական ընկերությունների բաժնետոմսերի գները: Ակնկալվում է, որ առաջիկա 5-6 տարիների ընթացքում Հնդկաստանը կունենա 90-100 մլրդ դոլարի պաշտպանական շուկա, ընդ […]
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին, ելույթ ունենալով Գորիում կայացած նախընտրական հանդիպման ժամանակ, ասել է, որ անհրաժեշտ է «մեր մեջ ուժ գտնել» և ներողություն խնդրել այն բանի համար, որ [նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի] «Ազգային շարժումը» 2008-ին օս ժողովրդին հրի ու բոցի մատնեց»: «Հենց ավարտվեն հոկտեմբերի 26-ի ընտրությունները, երբ դատապարտվեն պատերազմ հրահրողները, երբ վրաց-օսական եղբայրության և համակեցության ոչնչացման համար բացարձակապես բոլոր մեղավորները ամենախիստ իրավական պատասխանատվության ենթարկվեն, մենք անպայման մեր մեջ ուժ կգտնենք ներողություն խնդրելու այն բանի համար, որ ստացված հանձնարարականի համաձայն՝ 2008-ին դավաճանական «Ազգային շարժումը» կրակի մատնեց մեր օս քույրերին ու եղբայրներին։ Եվ քանի որ մեր՝ […]