Հասարակություն – CIVILNET
-
ՀՀ-ում նոր ատոմակայանի կառուցման հետազոտություններին ներգրավված են ամերիկյան կազմակերպություններ. փոխնախարար
Հասարակություն – CIVILNET Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման տեխնիկատնտեսական ուսումնասիրություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը: «Հայաստանում միջուկային նոր էներգաբլոկի/էներգաբլոկների կառուցման շրջանակներում իրականացվում են տեխնիկատնտեսական հետազոտություններ, որում ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ: Նրանց փոխանցվել են թեմայի վերաբերյալ ձևակերպված մոտեցումներն ու պատկերացումները: ԱՄՆ-ի հետ հնարավոր համագործակցության ուղղությունների և ծավալների վերաբերյալ տեղեկատվության հանրայնացումն այս փուլում նպատակահարմար չենք համարում»,- ասել է Վարդանյանը։ Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու պատրաստակամության մասին: Ապրիլի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրահանձնաժողովի […]
-
Կորոնավիրուսի միջոցների հափշտակման գործն ուղարկվել է դատարան
Հասարակություն – CIVILNET Առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանին առնչվող քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, հաղորդել է դատախազությունը։ Սիմոնյանի նկատմամբ հանրային հետապնդում էր հարուցվել 2023-ի գարնանը։ Դատախազությունը նրան մեղադրում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Ըստ հաղորդագրության՝ առողջապահության նախարարությունից խարդախությամբ հափշտակվել է ավելի քան 263 միլիոն դրամ։ Մասնավորապես, Հայաստանում գործող հիվանդանոցներից մեկի հիմնադիր և տնօրեն Բ.Շ.-ն (խոսքը «Մեդլայն» կլինիկայի ղեկավար Բաբկեն Շահումյանի մասին է) հիվանդանոցի աշխատակիցներից Լ.Հ-ի հետ կազմակերպել ու ղեկավարել են կորոնավիրուսի հետ կապված պատմագրերում կեղծ տեղեկությունների ներառումը։ «Բ.Շ.-ն Լ.Հ.-ին հայտնել է, որ բժշկական օգնության և սպասարկման տվյալ ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ առողջապահության […]
-
Երևանը կողմ է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման
Հասարակություն – CIVILNET Հայաստանը կողմ է միջնորդական ջանքերին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին։ Այդ մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին։ Նա նշել է, որ հնարավոր հանդիպման ամսաթվի մասին ԱԳՆ-ը կտեղեկացնի «դրա շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվելուն պես»։ «Ինչպես նշել ենք նախկինում, ՀՀ-ն դիտարկում է և կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատև խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից […]
-
Դելիմիտացիա, «Զանգեզուրի միջանցք», հայ-թուրքական գործընթաց․Ալիևը՝ Հայաստանի մասին
Հասարակություն – CIVILNET Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 23-ին ելույթ է ունեցել տեղական դիվանագիտական ակադեմիայի կազմակերպած միջոցառմանը, որի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ ՍիվիլՆեթն ի մի է բերել տարածաշրջանին, մասնավորապես, Հայաստանին վերաբերող Ալիևի հիմնական շեշտադրումները։
-
Ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում. Աղասի Թավադյան
Հասարակություն – CIVILNET Ոսկին դարձել է Հայաստանից արտահանվող հիմնական ապրանքը, որի տեսակարար կշիռն արտահանման ծավալում շարունակում է աճել. «ՍիվիլՆեթ բիզնեսի» եթերում ասում էտնտեսագետ, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փորձագետ Աղասի Թավադյանը: Նրա խոսքով՝ ոսկու տենդը Հայաստանում թափ է հավաքում, և դա վտանգավոր է տնտեսության համար:
-
Խեյրիմլի վիճակ Կիրանցից Ոսկեպար ու Բաղանիս․ ինչ է կատարվում սահմանազատված
Հասարակություն – CIVILNET Մի քանի օր շարունակ Կիրանցի բնակիչները փակ են պահում դեպի Ոսկեպար տանող ճանապարհը, ապրիլի 25-ին նրանք զուգահեռ տեղափոխվել էին գյուղ չհասած կամրջի մոտ։ Մտավախություն կար, որ իրականացվում են ականազերծման գործընթացներ։ Տվյալ մասում սահմանազատման հետևանքով ոչ միայն կամուրջը կանցնի ադրբեջանական վերահսկողության տակ, այլ նաև մի քանի տներ։
-
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն․ կառավարություն
Հասարակություն – CIVILNET Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 2024 թվականի ապրիլի 25-ի դրությամբ տեղադրվել է 20 սահմանային սյուն, հայտնում է կառավարությունը։ Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են։ «Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի 8-րդ հանդիպման արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին երկու երկրների փորձագիտական խմբերն սկսել են կոորդինատների ճշգրտման գործընթացը՝ հիմնվելով տեղանքում գեոդեզիական չափումների վրա», – նշել են […]
-
Կրթության նոր ճարտարապետություն՝ չորս սյուների վրա․ «Կրթության տապան»
Հասարակություն – CIVILNET ՌեԱրմենիա հարթակը միգուցե մի օր բոլորիս ակադեմիկոսների վերածի՝ իր ստեղծած ցկյանս կրթության համակարգի միջոցով։ Հարթակի տնօրեն Գևորգ Պողոսյանը ներկայացնում է ռեԱրմենիայի «Ակադեմիան» և փորձում փարատել հաղորդավարի կասկածները՝ առաջարկելով կրթության նոր ճարտարապետություն՝ հիմնված չորս սյուների վրա։