Քաղաքականություն – CIVILNET
-
Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Քաղաքականություն – CIVILNET Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։
-
Վարչապետ դառնալու համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ
Քաղաքականություն – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14-ին լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, թե Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության խախտմամբ է դարձել վարչապետ, քանի որ «չի ունեցել բարձրագույն կրթության վկայական»։ Սրբազանին հարց էին ուղղել՝ արդյոք նա պատրա՞ստ է հրաժարվել Կանադայի քաղաքացիությունից, քանի որ երկքաղաքացիություն ունեցող անձը, ըստ Սահմանադրության, չի կարող դառնալ ՀՀ վարչապետ։ «Հրաժարվել է պետք, կհրաժարվեմ, չհրաժարվել է պետք, չեմ հրաժարվի, մեր ճանապարհն ուղիղ ընթացք է։ Ինչ պահանջված է՝ դա էլ կլինի։ Իսկ եթե այդ թեմայով խոսում ենք օրինականության մասին, այսօրվա վարչապետը բարձրագույն կրթություն չունի, չունի և առանց բարձրագույն կրթության փաստաթղթի դարձել […]
-
Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը
Քաղաքականություն – CIVILNET Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ գրողը, […]
-
Երևանի փողոցներում անհնազանդության ցույցեր են
Քաղաքականություն – CIVILNET Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում վաղ առավոտից անհնազանդության ցույցեր են: Քաղաքացիները փակում են տարբեր փողոցներ։ 10։30-ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել էր 113-ի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ղեկավար Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին քաղաքացիներին կոչ էր արել երկուշաբթի առավոտից անհնազանդության ցույցեր սկսել։
-
Գործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերը
Քաղաքականություն – CIVILNET Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում առերեսվում են երկու հիմնական խնդրի՝ բնակարանների բարձր վարձավճարներ և գործազրկություն։ Պետական եկամուտների կոմիտեում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է Արցախից տեղահանված 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված քաղաքացի։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում գործազրկությունը պատճառներից մեկն է, որ կառավարությունը երկարաձգեց 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։
-
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա
Քաղաքականություն – CIVILNET «Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։ «Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ դրանք […]
-
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել
Քաղաքականություն – CIVILNET Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։ «Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստա։ Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այունհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։ Ինչ է հայտնում ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային ուղիներով […]
-
Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ
Քաղաքականություն – CIVILNET Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են Հայաստանի խորհրդարանից։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը պայմանավորվել […]