Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Պատերազմ, պայթյուն և ԴՆԹ․ Արուս Ադամյանի հիշողություններն Արցախից. Մուկլիմանդիլ #13
Լուրեր Հայաստանից | CivilNet Արցախի բարբառով «Մուկլիմանդիլ» փոդքաստի հյուրն Արուս Ադամյանն է։ Արուսը 15 տարուց ավելի է՝ աշխատում է զբոսաշրջության ոլորտում։ Նա իր «Վարանդա թրավլ» կազմակերպությամբ աշխատում էր Արցախի ներքին և արտաքին տուրիզմի ասպարեզում։ Պատմում է իր աշխատանքի դժվարությունների մասին 2020-ի պատերազմից հետո ու շրջափակման ընթացքում, ներկայացնում իր անձնական պատմությունն ու կորուստը վերջին պատերազմի ու Արցախը լքելու օրերին։
-
Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը
Լուրեր Հայաստանից | CivilNet Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ […]
-
Գործ չկա, տուն չկա․ բռնի տեղահանված արցախցիների գլխավոր մարտահրավերը
Լուրեր Հայաստանից | CivilNet Բռնի տեղահանված արցախցիները Հայաստանում առերեսվում են երկու հիմնական խնդրի՝ բնակարանների բարձր վարձավճարներ և գործազրկություն։ Պետական եկամուտների կոմիտեում մարտի 27-ի դրությամբ նույնականացվել է Արցախից տեղահանված 13 197 վարձու/պայմանագրային հիմունքներով հաշվառված քաղաքացի։ Բռնի տեղահանված արցախցիների շրջանում գործազրկությունը պատճառներից մեկն է, որ կառավարությունը երկարաձգեց 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության ծրագիրը։
-
Նոր կամուրջներ կը ստեղծուին Սփիւռքի եւ Հայաստանի միջեւ
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայկականութեան փորձառութեան պակասը սփիւռքահայ երիտասարդը կը փնտռէ Հայաստանի մէջ, այս համոզումը ունի Փարիզի «Նոր Յառաջ» թերթի խմբագիր, Երեւանի մէջ «Նոր Յառաջ» արեւմտահայերէն կեդրոնի հիմնադիր Ժիրայր Չոլաքեան։ Հայաստանի կառավարութիւնը Սփիւռքի յանձնակատարի գրասենեակի ճամբով իր ուշադրութիւնը առաւելաբար կը կեդրոնացնէ Հայաստանէն արտագաղթած եւ արտասահման հաստատուածներու հետ, անուղղակիօրէն խուսափելով աւանդական սփիւռքեան կառոյցներէն։ Այս քաղաքականութեան գնահատումը ընելու փորձ էր ՍիվիլՆեթի «Տրոփ» հարթակէն Ժիրայրի հետ զրոյցը։ Զրոյցը վարեց Աբօ Պողիկեան։
-
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա
Լուրեր Հայաստանից | CivilNet «Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։ «Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ […]
-
Արցախից բռնի տեղահանված ավելի քան 9 900 մարդ է լքել
Լուրեր Հայաստանից | CivilNet Անի Գրիգորյան, #CivilNetCheck Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 7-ի ասուլիսի ժամանակ հարց էր հնչել, թե որքան արցախցի է լքել Հայաստանը՝ 2023-ի սեպտեմբերից ի վեր։ «Մամուլն ապրիլի 6-ին գրել էր, որ շուրջ 16 000 արցախցի է բռնի տեղահանությունից ի վեր լքել ՀՀ-ն»,- ասել էր լրագրողը՝ խնդրելով վարչապետին պարզաբանել՝ արդյոք իսկապես այդքան մարդ լքել է Հայաստա։ Փաշինյանը հերքեց այս թիվը. «…Ոչ, այդքան մարդ չի հեռացել Հայաստանից։ Դա իրականությանը չի համապատասխանում»։ Այունհետև վարչապետը հավելեց, որ ինչպես ՀՀ քաղաքացիների դեպքում, արցախցիներն էլ գնում- գալիս են։ Ինչ է հայտնում ԱԱԾ-ն Ազգային անվտանգության ծառայության տրամադրած տվյալների համաձայն՝ մայիսի 1-ի դրությամբ օդային և ցամաքային […]
-
Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ
Լուրեր Հայաստանից | CivilNet Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են Հայաստանի խորհրդարանից։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը […]
-
Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով
Լուրեր Հայաստանից | CivilNet Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Արկադի Ղուկասյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանություններն Ղուկասյանին մեղադրում են «զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման մեջ»։ *** Արկադի Ղուկասյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային […]