ՍիվիլՆեթը պարզել է, թե արտաքին գործերի նախարարությունը որքան գումար է ծախսել մեկ ճաշկերույթի վրա:
Քո գրպանից՝ թանկարժեք խնջույքներին
Post navigation
Posted in:
ՍիվիլՆեթը պարզել է, թե արտաքին գործերի նախարարությունը որքան գումար է ծախսել մեկ ճաշկերույթի վրա:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի կնքման համար կրկին խոչընդոտ է համարել Հայաստանի սահմանադրությունը։ Այդ մասին նա հայտարարել է հունիսի 6-ին Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի անդամների հետ հանդիպմանը։ «Եթե Հայաստանի սահմանադրությունն անփոփոխ մնա, պարզապես անհնար է լինելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելը»,- հայտարարել է Ալիևը։ Նա կարծում է, թե այդ պահանջով Ադրբեջանը «չի միջամտում Հայաստանի ներքին գործերին»։ Ալիևը նաև նշել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին առաջարկել է համատեղ դիմում ներկայացնել ԵԱՀԿ՝ Մինսկի խումբը լուծարելու խնդրանդքով։ «Մինսկի խմբի կարիքը չկա, այն այժմ չի գործում։ Մենք չենք թույլատրի, որ այդ կառույցը դե ֆակտո գործի, այս դեպքում մնում […]
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Փաշինյանը շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում Նարենդրա Մոդիի գլխավորած Ազգային ժողովրդավարական դաշինքի հաղթանակի առիթով: «Զրուցակիցները կարևորել են 2019-ին Նյու Յորքում իրենց ունեցած երկկողմ հանդիպումից հետո Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության տեսանելի ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին ընդգծել են երկու երկրների միջև համագործակցության հետագա զարգացման կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Հնդկաստանի վարչապետը զորակցություն է հայտնել Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների կապակցությամբ:
12:00 ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ գազալցակայանի տարածքում տեղի է ունեցել 3 հեղուկ գազի (յուրաքանչյուրը՝ 37 տ), 1 դիզելի (8 տ) և 1 բենզինի (12 տ) ցիստեռներից արտահոսք՝ հրդեհի բռնկումով: «Այրվել են «Mercedes» և «Opel» մակնիշի ավտոմեքենաներն ամբողջությամբ, կցորդիչով բեռնատարի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, «Zil» մակնիշի բեռնատարի ցիստեռնը, մեկ այլ գազի ավտոցիստեռնի վարորդի խցիկը՝ ամբողջությամբ, ջերմահարվել է «BMW» մակնիշի ավտոմեքենայի ձախակողմյան հատվածը: Այրվել են լցակայանի տանիքի կառուցատարրերը (մոտ 120 քառ/մ), պատուհաններն ու դռները, վնասվել են մոտակայքում գտնվող սառնարանները, այրվել է վարչական շենքի տանիքը (մոտ 150 քառ/մ), վնասվել է գույքը, հարակից շինանյութի պահեստի հետնամասում գտնվող տարածքում այրվել են մոտ 40 քառ/մ […]
Հունիսի 4-ին Հնդկաստանում ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները, որոնք սկսվել էին ապրիլի 19-ին և երկրի տարածքում անցկացվում էին փուլերով։ Ընտրություններում հաղթանակ տարավ գործող վարչապետ Նարենդրա Մոդիի ղեկավարած Բհարաթիա Ջանաթա կուսակցությունը (Bharatiya Janata Party): Մոդին Հնդկաստանը ղեկավարում է 2014-ից և նոր մանդատով երկիրը կառաջնորդի ևս հինգ տարի։ Նախորդ տասը տարվա ընթացքում Հնդկաստանը ակտիվ արտաքին քաղաքականություն է վարել՝ ամրապնդելով այդ երկրի տարածաշրջանային դիրքերը։ Հնդկական Observer Research Foundation հետազոտական կենտրոնը զեկույց է հրապարակել Հնդկաստանի վերջին տասնամյակի արտաքին քաղաքականության մասին։ Զեկույցի նախաբանը, որ գրել է հետազոտական կենտրոնի փոխնախագահ, պրոֆեսոր Հարշ Վ․ Փանթը, թարգմանաբար ներկայացված է ստորև։ Քաղաքականության մեջ օրը կարող է երկար լինել, բայց արտաքին քաղաքականության […]
Հայաստանի գյուղաբնակներին, որոնց ջեռուցման միակ միջոցը վառարանն է, առաջարկվում է օգտագործել էներգաարդյունավետ վառարաններ, որոնք կխնայեն ընտանեկան բյուջեն, չեն վնասի առողջությանը և կնպաստեն բնության պահպանությանը: Այդ վառարանների առավելությունների ու ընդհանրապես էներգաարդյունավետ լուծումների մասին «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում պատմել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության «ԷԿՈսերվ» բնապահպանական ծրագրի թիմի ղեկավար Ալլա Բերբերյանը:
«Արցախյան դիտանկյան» հերթական թողարկմանը Ժաննա Ավագյանն ու Տիգրան Գրիգորյանը քննարկում են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունն այն մասին, որ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ «բաց» հարցերի թիվը նվազում է։ Թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվում նաև ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Ազգային ժողովում արած պնդումներին։
Աուդիտը շարունակում է խնդիրներ արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարեկան հաշվետվություններում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՔՊ-ի 2022-ի հաշվետվությունը «Թրասթ աուդիտ» ընկերության կողմից բացասական եզրակացության էր արժանացել։ Կուսակցության 2023-ի հաշվետվության հետ կապված ևս ընկերությունը վերապահումներ է հայտնել։ ՔՊ-ի 2023-ի տարեկան հաշվետվությունում աուդիտորական ընկերությունը մի շարք նույնաբովանդակ խախտումներ նկատել, ինչ 2022-ին։ Ըստ աուդիտի՝ ՔՊ-ն շարունակել է ստանալ սահմանաչափը գերազանցող նվիրատվություններ անհատներից, անանուն նվիրատվություններ, ինչպես նաև նվիրատվություններ իրավաբանական անձանցից։ Կուսակցությունների մասին օրենքն արգելում է այս 3 բնույթի նվիրատվություններն ընդունել։ Այսպես Այս բոլոր խնդիրները արձանագրելուց հետո «Թրասթ աուդիտ»-ը ՔՊ-ի 2023-ի հաշվետվությունը ընդհանուր առմամբ ճշմարիտ է գնահատել՝ վերապահումներ հայտնելով վերը նշված գործողությունեների հետ կապված։ Կոռուպցիայի […]