Պորտուգալիայի հավաքականը՝ Եվրոպայի առաջնությունների 1/2 եզրափակիչներում

Պորտուգալիայի հավաքականըԵվրոպայի վերջին չորս առաջնություններում երրորդ անգամ է դուրս գալիս 1/2 եզրափակիչ։ Չորեքշաբթի օրը պորտուգալացիները կհանդիպենԻսպանիայի հավաքականին, որը հավակնում է երկրորդ անգամ դառնալ Եվրոպայի չեմպիոն։ UEFA.com-ի խնդրանքով Պորտուգալիայի մասնակցությամբ կիսաեզրափակիչների վերաբերյալ իրենց տպավորություններով են կիսվել այդ խաղերի մասնակիցները։

23.06.1984 Ֆրանսիա-Պորտուգալիա 3։2 (լրացուցիչ ժամանակ) (Մարսել)
Շալանա․ «1984թ․-ի Եվրոպայի առաջնությանը մենք երրորդն էինք, սակայն կարող էինք լինել և՛ առաջինը, և՛ երկրորդը։ Ֆրանսիացիների հետ խաղում 2։1 հաշվի ժամանակ Նենեն երրորդ գնդակը խփելու հոյակապ հնարավորություն ուներ։ Սակայն նրան բախտը չժպտաց։ Ֆրանսիացիներին հաջողվեց անել այն, ինչը չհաջողվեց մեզ։ Նրանք երկու գնդակ խփեցին և հաղթեցին։ Մինչև հիմա խաղի կադրերը դիտելիս ցավ եմ ապրում։ Հաճախ Նենեի անհաջողությունը տեսնելուց հետո հեռուստացույցն անջատում եմ։ Դա մեր թիմի վերջին հնարավորությունն էր։ Բոլոր ֆրանսիացիները դեռևս ասում են, որ դա եղել է այդ առաջնության ամենալավ խավը»։

28.06.2000 Ֆրանսիա-Պորտուգալիա 2։1 (լրացուցիչ ժամանակ) (Բրյուսել)
Վիդիգալ․ «2000թ․-ի թիմը Պորտուգալիայի պատմության ամենալավ թիմերից է։ Մենք ունեինք տաղանդավոր խաղացողներ և արտակարգ անձնավորություններ։ Կարող էինք անցնել եզրափակիչ, քանի որ մենք էինք բացել հաշիվը, սակայն, կարծես, դատապարտված էինք անհաջողության։ Այս հանդիպման ժամանակ յուրաքանչյուրը առաջատար էր և ընդունակ էր իր վրա վերցնել խաղը։ Մեր մարզիչ Ումբերտո Կոելյուն տվել էր մեզ առավելագույն ազատություն, սակայն մեզանից պահանջում էր առավելագույն պատասխանատվություն»։

30.04.2004 Պորտուգալիա-Հոլանդիա 2։1 (Լիսաբոն)
Մանիշե․ «Ես անգամ չէի էլ կարող պատկերացնել, որ նման գեղեցիկ գոլ կստացվի։ Այնուամենայնիվ, երբ դու դարպասին ես հարվածում, միշտ ձգտում ես խոցել նշանակետը։ Ես այդպես էլ փորձում էի անել։ լավ էր, որ բախտն ինձ ժպտաց, իսկ հաջողությունն այդ ժամանակ գործի կեսն է։ Դա պատմական պահ էր ոչ միայն ինձ համար, այլև ողջ թիմի։ Սակայն, իհարկե, ինձ համար այդ հակամարտությունը մեծ իրադարձություն էր, քանի որ հոլանդացիների դարպասը խփածս գոլը ես չեմ մոռանա»։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել