Լուրեր Հայաստանից | CivilNet Տասնվեցամյա Սարգիսը Մարո Ավետիսյանի երկրորդ երեխան է: Սարգիսը քրոջ ծնվելուց տասնմեկ տարի անց է ծնվել՝ Դաունի համախտանիշով: Սիրում է նկարել, գրել, խաղում է թատրոնում, հաճախում քոլեջ և կարատեի պարապմունքների: Այցելում է նաև «Լուսէ» վերականգնողական կենտրոն: ՍիվիլՆեթը մեկ օր անցկացրել է Սարգիսի հետ, դժվարությունների ու հաջողությունների մասին զրուցել նրա և մոր՝ Մարո Ավետիսյանի հետ:
Լուրեր Հայաստանից | CivilNet Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, […]
Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։ Ուրիխանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում 2023-ի սեպտեմբերին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց հետո հրաժարվել մանդատից։ Ուրիխանյանը 2012-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր և ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Մայիսի 10-11-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը երկօրյա բանակցություններում պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ։ «Նախարարները ողջունել են սահմանազատման հարցում առաջընթացը և այդ ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախարարները և նրանց պատվիրակությունները շարունակել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի շուրջ քննարկումները: Կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ հաղորդագրությունում: Այցի ընթացքում նախարարներն առանձին և եռակողմ ձևաչափով հանդիպել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։
Լուրեր Հայաստանից | CivilNet OC Media Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը անհանգստություն է առաջացրել Աբխազիայում․ ընդդիմադիր գործիչները մտավախություն ունեն, որ օրենքի նախագիծը ազդարարում է ռուսամետ քաղաքականության փոփոխություն, ինչն էլ կարող է հանգեցնել Ռուսաստանի կողմից Աբխազիան լքելուն։ Ապրիլին Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծի վերականգնման դեմ բողոքի ցույցերի մեկնարկից հետո, Աբխազիայի մի քանի ընդդիմադիր գործիչներ աջակցություն են հայտնել Վրաստանում ցուցարարներին՝ ասելով, որ Վրաստանում օրենքի ընդունումը կարող է ուղղակիորեն ազդել Աբխազիայի վրա: Երկուշաբթի օտարերկրյա գործակալների մասին օրենքը ռեպրեսիվ անվանած ֆեյսբուքյան իր գրառման մեջ նախկին ընդդիմադիր պատգամավոր և «Ախյացա» հասարակական շարժման ղեկավար Ախրա Բժանիան պնդել է, որ օրինագիծը նշանակում է ռուսամետ արտաքին քաղաքականության […]