Լուրեր Հայաստանից | CivilNet
-
«Նա Կրեմլի գործակալ է»․ ինչպես են թիրախավորվում իշխանությանը ոչ հաճո
Լուրեր Հայաստանից | CivilNet ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է ֆեյսբուքյան տասնյակ էջեր, որոնք ակնհայտ հակաքարոզչություն ու դավադրապաշտական թեզեր են տարածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։ Այդ էջերը ծախսում են հազարավոր դոլարներ բովանդակությունը տարածելու համար։
-
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․
-
Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել
Լուրեր Հայաստանից | CivilNet Քննչական կոմիտեն պարզել է «Կամազ»-ի վարորդի ինքնությունը, որը մայիսի 9-ին մեքենան վարել էր Հանրապետության հրապարակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ։ Խուլիգանության մեջ մեղադրվող վարորդն Արարատի մարզի 40-ամյա բնակիչ է: Նրան մեղադրանք է ներկայացվել, որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը: «Վարորդը, ի սկզբանե տեղյակ լինելով Հանրապետության հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի մասին, մայիսի 9-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, գտնվելով ոչ սթափ վիճակում, իրեն պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Իտալիայի փողոցով դեպի Խորենացի-Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկի հատված, այնուհետև չենթարկվելով արգելող ճանապարհային նշանի պահանջին՝ հակառակ ուղղությունից դուրս էր եկել Վազգեն Սարգսյան փողոցի միակողմանի երթևեկելի […]
-
Պատրաստ ենք խաղաղության հասնելու հարցում աջակցել Հայաստանին և Ադրբեջանին․ ԵԱՀԿ
Լուրեր Հայաստանից | CivilNet ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ համապարփակ և կայուն խաղաղության համաձայնագրի կնքմանը հասնելու հարցում։ Այդ մասին մայիսի 13-ին Երևանում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և համապարփակ խաղաղության ձեռքբերումը ԵԱՀԿ-ի առաջնահերթություններից է։ Երկխոսությունը, դիվանագիտությունը միակ ճանապարհն է»,- ասաց նա։ ԵԱՀԿ գործող նախագահը նկատեց, որ սահմանազատման ուղղությամբ առաջխաղացումը «արժեքավոր քայլ է» խաղաղության ճանապարհին։ «Որպես ԵԱՀԿ-ը մենք պատրաստ ենք ավելի ներգրավված լինել և աջակցել տարածաշրջանում հումանիտար խնդիրների լուծմանն ուղղված ջանքերին, մասնավորապես, տեղահանվածներին և հակամարտությունից տուժած շրջաններում ապրող անձանց»,- […]
-
Անցումային կառավարությունը կվերացնի «Փաշինյանի անհեթեթ որոշումները»․ Բագրատ սրբազան
Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին կրկին շեշտեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Նա ներկայացրեց, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրեց 19 կետ։ «Մինչև նոր ընտրությունները չպետք է որևէ կերպով լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է նոր կառավարությունը հանձնառու լինի շարունակելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև այն մերժելու է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարությունը վերացնելու է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընդունված մի շարք «անհեթեթ որոշումներ», ինչպիսին է, օրինակ, ակադեմիական […]
-
Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը հիմք ընդունելը քրեորեն պատժելի է․
Լուրեր Հայաստանից | CivilNet Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։ 1. Սահմանազատում և սահմանագծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է […]
-
Թբիլիսիում տասնյակ հազարավոր ցուցարարներ ելել են փողոց ընդդեմ վիճահարույց օրենքի
Լուրեր Հայաստանից | CivilNet Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, […]