Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Արագածի գեղեցկությունը գնահատելու համար պետք չէ մերժել Արարատի վեհությունը
Լուրեր Հայաստանից | CivilNet Երաժշտությունը բոլոր արվեստներից ամենաապաքաղաքականն է։ Այնքան ապաքաղաքական, որ ըստ գերմանացի հանճարեղ գրող Թոմաս Մանի, ամենաանմեղ բառն անգամ բողոքի ցույց է երաժշտության համեմատությամբ։ Երաժշտության նման առանձնահատկությունը չի կարող իր ազդեցությունը չունենալ այս արվեստն իր մեջ կրող և այդ արվեստում վարպետացած անհատի վրա։ Բնականաբար, դա չի նշանակում, որ տաղանդավոր երաժիշտը չի կարող ունենալ քաղաքական հայացքներ ու քաղաքացիական կեցվածք։ Սակայն, ի տարբերություն այլ արվեստների ներկայացուցիչների, ասենք, գրողի, որը կարող է իր տեքստում, մնալով կամ չմնալով գեղարվեստական խոսքի տարածքում, լիարժեքորեն արտահայտել իր հայացքներն ու դժգոհությունները, մտահոգություններն ու տեսակետները, երաժիշտը, հատկապես երաժիշտ կատարողը հնարավորություն չունի նույնն անելու։ Այս է պատճառը, որ […]
-
«Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա
Լուրեր Հայաստանից | CivilNet «Անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորքի հետ հանդիպման ժամանակ։ Մայիսի 14-ին կայացած մամուլի ասուլիսին Բայրամովը հույս է հայտնել, որ կողմները «հնարավորինս արագ կհասնեն համակողմանի և մշտական համաձայնության»։ «Սպասումները տեղին և իրատեսական պետք է լինեն, քանի որ գործընթացը բավականին բարդ է։ Ադրբեջանական կողմի համար խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար և միջազգային իրավունքի վրա հիմնված փաստաթուղթ, որն ապագայում կբացառի բանակցային սեղանին որևէ կասկածելի հարցի առկայություն»,- նշել է Բայրամովը։ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մամուլի ասուլիսին դրական է որակել մայիսի 10-11-ը Ալմաթիում կայացած բանակցությունները՝ […]
-
Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին կհանդիպի Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարի հետ
Լուրեր Հայաստանից | CivilNet Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Ժնևում կհանդիպի Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ, հայտնում են Հայաստանի խորհրդարանից։ «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 15-18-ն աշխատանքային այցով գտնվելու է Ժնևում՝ մասնակցելու Խորհրդարանների նախագահների 6-րդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստին: Այցի շրջանակում մայիսի 16-ին նախատեսվում է Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հանդիպումը»,- ասված է հաղորդագրությունում։ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարները հանդիպել էին նաև մոտ երկու ամիս առաջ՝ մարտի 22-ին։ Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղ բանակցությունների գործընթացին երկու երկրների խորհրդարանների հնարավոր աջակցությունը․ «Կողմերը […]
-
Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգել է ևս 5 ամսով
Լուրեր Հայաստանից | CivilNet Բաքվի դատարանը ևս 5 ամսով երկարաձգել է Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը։ Արկադի Ղուկասյանը ձերբակալվել է 2023-ի սեպտեմբերին՝ Արցախի դեմ մեկօրյա պատերազմից հետո։ Ադրբեջանի իշխանություններն Ղուկասյանին մեղադրում են «զինված խմբավորումների կազմակերպմանն ու ստեղծմանը մասնակցելու, ահաբեկչության ֆինանսավորման, Ադրբեջանի տարածքում ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով վարժանքների անցկացման մեջ»։ *** Արկադի Ղուկասյանից բացի, ադրբեջանական գերության մեջ է ևս 22 հայ զինծառայող և քաղաքացիական անձ: Ադրբեջանը հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը։ 23 գերիների թվում են նաև Արցախի պաշտոնյաները՝ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային […]
-
Ժամանակն է լուծարելու Մինսկի խումբը․ Ալիև
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանը հայտարարել է, որ «Ժամանակն է լուծարելու Մինսկի խումբն ու դրա հետ կապված ինստիտուտները»։ «Ադրբեջանի ղեկավարն ասել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունն արդեն մնացել է պատմության մեջ և գոյություն չունի, ժամանակն է լուծարելու ԵԱՀԿ Մինսկի խումբը և դրա հետ կապված բոլոր ինստիտուտները: Ադրբեջանական կողմը բարձրացրել է այդ հարցը, և որևէ պատճառ չկա, որ հայկական կողմը չհամաձայնի դրան»,- ասված է Ալիևի աշխատակազմի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Հանդիպմանը Ալիևը դժգոհել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկար տարիներ քայլեր չի ձեռնարկել «ադրբեջանական տարածքները օկուպացիայից ազատելու» ուղղությամբ: Ըստ Ալիևի՝ Մինսկի խմբի համանախագահների […]
-
Հայաստանի զինված ուժերում զորավարժություն է անցկացվում
Լուրեր Հայաստանից | CivilNet Հայաստանի զինված ուժերում մայիսի 14-ին մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը, հայտնում է պաշտպանության նախարարությունը։ Գերատեսչությունից նշում են, որ զորավարժության շրջանակում անցկացվելու են մարտավարական վարժանքներ՝ մարտական հրաձգությամբ, ավտոմատ կառավարման համակարգերի ու արդի տեխնոլոգիաներով հագեցած վարժասարքերի կիրառմամբ: «Զորավարժության նպատակներ են՝ ստուգել զինված ուժերի ծավալման և մարտական կիրառման պլանների գործնական իրականացումը, ուսումնասիրել զորավարժությանն ընդգրկված ուժերի, միջոցների ու կառավարման մարմինների մարտական (կառավարչական) հնարավորությունները, ուժեղացման ուժերի և միջոցների տարաբնույթ կիրառման հնարավորությունները, բարձրացնել ռազմական կառավարման մարմիններում ստեղծվող աշխատանքային խմբերի, միավորումների, զորամասերի ու ստորաբաժանումների շտաբների ներդաշնակման մակարդակը, սպաների գործնական հմտությունները՝ մարտական գործողությունների նախապատրաստման, վարման ընթացքում, դաշտային վարժվածության մակարդակը, զարգացնել անձնակազմի բարոյահոգեբանական հատկանիշները, […]
-
Աուդիտը «Քաղաքացիական պայմանագրում» ֆինանսական խոշոր խախտումներ է հայտնաբերել
Լուրեր Հայաստանից | CivilNet «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) ֆինանսավորման աղբյուրների ու ծախսերի շուրջ սկանդալը չի ավարտվում։ Մարտի 7-ին ՍիվիլՆեթն իր գործընկեր OCCRP-ի հետ հետաքննություն էր հրապարակել այն մասին, որ 2022-ին ՔՊ-ին նվիրատվություն կատարած անձինք անտեղյակ են իրենց նվիրատվություններից, մի քանիսն էլ օրենքով սահմանված չափից ավելի նվիրատվություն էին կատարել կուսակցությանը։ Պարզվում է՝ «Թրասթ աուդիտ» աուդիտորական կազմակերպությունը բացասական գնահատական է տվել ՔՊ-ի 2022-ի տարեկան հաշվետվությանը՝ համարելով, որ այն ճշմարիտ չի արտացոլում կուսակցության ֆինանսավորման աղբյուրների, ծախսերի, գույքի, պարտավորությունների մասին տվյալները։ Ի՞նչ է հայտնաբերել աուդիտորական կազմակերպությունը «Թրասթ աուդիտ»-ը կուսակցության տարեկան հաշվետվությունը անարժանահավատ համարելու հիմքում մի քանի փաստ է դրել. Կուսակցությունների ընթացիկ ֆինանսավորման ստուգումների գործընթացը […]
-
Ադրբեջանում քննարկում են Փաշինյանի մասնակցության հնարավորությունը Բաքվի գագաթնաժողովին
Լուրեր Հայաստանից | CivilNet Ադրբեջանում քննարկում են Ալմաթիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը, քննարկում խաղաղության պայմանագրին առնչվող հարցեր՝ չբացառելով Նիկոլ Փաշինյանի մասնակցության հնարավորությունը նոյեմբերին Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP-29 գագաթնաժողովին։