Լուրեր Հայաստանից | CivilNet ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում ներկայացնում է ֆեյսբուքյան տասնյակ էջեր, որոնք ակնհայտ հակաքարոզչություն ու դավադրապաշտական թեզեր են տարածում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և դրա առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի դեմ։ Այդ էջերը ծախսում են հազարավոր դոլարներ բովանդակությունը տարածելու համար։
Լուրեր Հայաստանից | CivilNet Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սիսիան Պօղոսեանն ազատվել է զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից: Պօղոսեանը զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2022-ի հունվարից։ Սիսիան Պօղոսեանը ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրի կանադահայ մասնագետ էր։ 2023-ի հունիսին Սիսիան Պօղոսեանը հարցազրույց է տվել ՍիվիլՆեթին, որը ներկայացնում ենք ստորև․
Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 12-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքին կրկին շեշտեց վարչապետի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը՝ ասելով, որ ձևավորվելու է անցումային կառավարություն։ Նա ներկայացրեց, թե ինչ պետք է իրականացնի նոր կամ անցումային կառավարությունը Փաշինյանի հրաժարականից հետո, առանձնացրեց 19 կետ։ «Մինչև նոր ընտրությունները չպետք է որևէ կերպով լինեն Սահմանադրության ամբողջական փոփոխությունների մասին խոսակցություններ։ Պետք է նոր կառավարությունը հանձնառու լինի շարունակելու խաղաղ բանակցությունները, ինչպես նաև այն մերժելու է «հակա»-ներով արտաքին քաղաքականությունը»,- նշեց սրբազանը՝ հավելելով, որ անցումային կառավարությունը վերացնելու է նաև Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք ընդունված մի շարք «անհեթեթ որոշումներ», ինչպիսին է, օրինակ, ակադեմիական […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Սահմանագծման համար բացառապես Ալմա-Աթայի հռչակագիրը որպես հիմք ընդունելը հակաիրավական է և քրեորեն պատժելի․ այսպիսի հայտարարություն արեց «Դիվանագետների համահայկական խորհրդի» անդամ, Հայաստանի ԱԳՆ նախկին գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը Երևանի Հանրապետության հրապարակում հրավիրված «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքին։ Մելիքյանը ներկայացրեց նախկին դիվանագետների խմբի՝ «Դիվանագետների համահայկական խորհրդի» մշակած տեքստը։ 1. Սահմանազատում և սահմանագծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում՝ Տավուշի մարզում սկսված գործընթացն առանց վերապահումների պետք է որակել որպես սահմանազատման և սահմանագծման անօրինական գործընթաց՝ ուժի սպառնալիքի ներքո կամ կապիտուլյացիայի շարունակություն՝ թվացյալ խաղաղության պայմաններում։ Դրա լավագույն ապացույցն Իլհամ Ալիևի ձևակերպումն է, որ առանց մեկ կրակոցի իրենց թելադրած պայմաններով ադրբեջանական կողմը ստանում է […]
Լուրեր Հայաստանից | CivilNet Այսօր երեկոյան Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց ընդդեմ Օտարերկրյա գործակալների մասին օրենքի։ «Ռուսական օրենք» անվանումը ստացած այս օրենքով Վրաստանում քաղաքացիական հասարակության կամ մեդիա ցանկացած կազմակերպություն, որն իր ֆինանսավորման առնվազն 20 տոկոսը ստանում է Վրաստանից դուրս աղբյուրներից, կորակվի «օտարերկրյա տերության շահերն սպասարկող կազմակերպություն»: OC Media-ն այսօր լայվ բլոգի ֆորմատով ներկայացրել է Թբիլիսիում ծավալվող իրադարձությունները։ Որոշ դրվագներ թարգմանաբար ներկայացված են ստորև։ «Վրացական երազանքի» նախկին պատգամավորները հայտարարել են, որ դեմ են օտարերկրյա գործակալների մասին օրենքին։ Իշխող «Վրացական երազանքի» 16 նախկին պատգամավոր համատեղ դիմել են իշխող կուսակցությանը՝ անհապաղ դադարեցնելու օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, որը, ըստ նրանց, […]
Լուրեր Հայաստանից | CivilNet «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Երևանում է: Կիրանցում իրավիճակը խաղաղ է, սակայն բնակիչներն անհանգիստ են և անորոշության մեջ: Շատերը չեն ցանկանում խոսել կամ խուսափում են տեսախիկից։ Խոսելուց ի՞նչ է փոխվում, ասում են: Այնուամենայնիվ, ՍիվիլՆեթը փորձել է հասկանալ գյուղացիների տրամադրությունը:
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են Հայաստանի կողմից հետախուզվող Տիգրան Ուրիխանյանին։ Հայաստանի ՆԳՆ լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցել են, որ ձերբակալման մասին իրենց ռուսական կողմն է տեղեկացրել։ Ուրիխանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար: Նա հետախուզվող նախկին ոստիկան, «Դոգ» մականվամբ հայտնի Վարդան Ղուկասյանի թիմի կազմում 2023-ի սեպտեմբերին ընտրվել էր Երևանի ավագանու անդամ, բայց հետո հրաժարվել մանդատից։ Ուրիխանյանը 2012-17 թվականներին եղել է ԱԺ պատգամավոր և ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակով։ 2017-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով։ 2018-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ԱԺ պատգամավոր է ընտրվել Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակով։ 2020թ. փետրվարի 2-ին դուրս է […]