Fitch-ը անփոփոխ է թողել ԵՄ վարկային վարկանիշը

Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը ԵՄ վարկային վարկանիշն անփոփոխ է թողել՝ AAA՝ կայուն կանխատեսմամբ: Այս մասին ասված է գործակալության մամլո հաղորդագրության մեջ: Fitch-ը իր որոշումը պայմանավորել է ԵՄ անդամ 27 բոլոր պետությունների կողմից միության բյուջեին ցուցաբերած աջկացությամբ: Չնայած հանգամանքին , որ 2011-2012թթ. ԵՄ անդամ մի շարք պետությունների վարկանիշներն իջեցվել են, միության անդամ ինը երկիր պահպանել է վարկային բարձրագույն վարկանիշը՝ AAA, որոնք ապահովում ԵՄ 2013թ. բյուջեի մինչև 63% մուտքերը: Գործակալությունը ԵՄ կայունութունը պայմանավորում է նաև դրամավարկային չափազանց պահպանողական քաղաքականությամբ:

Fitch-ի փորձագետները ԵՄ կողմից հատկացրած և չմարված վարկերի ծավալը €55,7 մլրդ են գնահատել, որից €48,5 մլրդ-ը Պորտուգալիային և Իռլանդիային հատկացված ֆինանսական աջակացության մասնաբաժինն է: ԵՄ անդամ երկրներին վարկերի հատկացումն հիմնականում ապահովվում է Ֆինանսական կայունության եվրոպական համակարգը (EFSM) և մակրոֆինանսական աջակցության ծրագիրը (MFA):

Հաղորդագրությունում նշված է, որ ԵՄ ներդրումները անդամ երկրներում հուսալիորեն պաշտպանված են, և վարկ ստացած երկրում դեֆոլտի դեպքում Եվրահանձնաժողովը հնարավորություն ունի այդ երկրի եկամուտնեի մի մասն ուղղորդել պարտքերի փոխհատուցմանը: Fitch-ի փորձագետները հավանական են համարում նաև ԵՄ երկրների կողմից միության բյուջե մուտքերի ավելացման հավանականությունը:

Վարկանիշի կայուն կանխատեսումը նշանակում է, որ ԵՄ անդամ պետություններին կկարողանան միության բյուջեի մինչև 2020թ. ծախսերը կատարել: Կանախատեսումը կարող է վերանայվել առանցքային երկրների՝ Գերմանիայի, Ֆրասնիայի և Մեծ Բրիտանիայի վարկանիշների իջեցման դեպքում: Թեև ներկայում այս երկրների վարկային վարկանիշը բարձրագույն մակարդակում է, միայն Գերմանիայի կանխատեսումն է կայուն՝ ի տարբերություն մյուս երկուսի, որոնց վարկանիշների կանխատեսումը բացասական է:

Մեկնաբանել