Ֆրանսիան չի կարող միայնակ գործել Սիրիայի կառավարության դեմ. անհրաժեշտ է սպասել Միացյալ Նահանգների՝ հակամարտությանը ռազմական միջամտության վերաբերյալ որոշմանը, հաորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Մանուել Վալսին:
«Ֆրանսիան չի կարող այդ քայլին գնալ միայնակ: Մեզ կոալիցիա է անհրաժեշտ»,- ասել է Վալսը:
Գործակալության տվյալների համաձայն՝ Ֆրանսիայի վարչապետ Ժան Մաչկ Էյրոն սեպտեմբերի 2-ին սիրիական հարցով կհանդիպի խորհրդարանի ղեկավարների և քաղաքական ընդդիմության հետ: