Արցախում զինծառայող է վիրավորվել

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային (Ֆիզուլի) ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մայիսի 26-ին հակառակորդի կողմից արձակված գնդակից աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` միջադեպի մանրամասները պարզելու համարտարվում է քննություն:

Մեկնաբանել