Մարզական լրագրողների հանրապետական ֆեդերացիան տեղեկացնում է, որ լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքներով որոշվել է 2014 թ. մրցաշրջանի լավագույն մարզիկը և թիմը։
Հարցմանը մասնակցած 30 լրագրողների ոորշմամբ՝ 2014 թվականի լավագույն մարզիկ է ճանաչվել Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանին, ով վաստակել է 300 միավոր։
30 միավոր է նրան զիջել Աշխարհի մեկ այլ չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանը: Լավագույն եռյակում է նաև ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը (189 միավոր):
Լավագույն տասնյակում են նաև Գրիգոր Գրիգորյանը, Վանիկ Ավետիսյանը, Հովհաննես Դավթյանը, Տիգրան Կիրակոսյանը, Մավրիկ Նասիբյանը, Արթուր Դավթյանը եւ Գարիկ Բարսեղյանը:
2014 թվականի լավագույն թիմ է ճանաչվել Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը, որը ոսկե մեդալների հաշվարկով առաջին տեղն է գրավել Աշխարհի առաջնությունում: