Եղեռնը հայ կերպարվեստում. Շահեն Խաչատրյանի դասախոսությունը Ամերիկյանում

FB banner 150210 AUA3Փետրվարի 10-ին` ժամը 17:00-19:00-ը, Հայաստանի ամերիկյան համալսարանի Մանուգեան դահլիճում դասախոսություն կկարդա արվեստաբան Շահեն Խաչատրյանը: Թեման է «Եղեռնը հայ կերպարվեստում»:

ՍիվիլՆեթն ուղիղ հեռարձակում կապահովի Մանուգեան դահլիճից: Ուղիղ եթերին կարող եք հետևել այստեղ։

Շահեն Խաչատրյանը ծնվել է 1934թ. Ցեղասպանությունից փրկված և Հալեպում ապաստանած էրզրումցիների ընտանիքում։ 1946թ. ընտանիքը հայրենադարձել է: Սովորել է Երևանի Ֆիզկուլտուրայի ինստիտուտում, 14 տարի եղել է լողի մարզիչ: 1959թ. աշխատանքի է ընդունվել Պետական պատկերասրահ, որտեղից մեկնել է սովորելու Լենինգրադի գեղարվեստի ակադեմիա: 1965թ. ավարտել է՝ ստանալով արվեստաբանի դիպլոմ: 1967թ. նկարիչ Մարտիրոս Սարյանի առաջարկությամբ նշանակվել է նրա նորաստեղծ թանգարանի տնօրեն, որտեղ աշխատել է մինչ 2005թ.: 1990-2003 թթ. միաժամանակ ղեկավարել է Հայաստանի ազգային պատկերասրահը: 2004-ից աշխատում է Էջմիածնի Մայր տաճարում` որպես մշակութային խորհրդական և «Խրիմյան» թանգարանի տնօրեն: 1972թ. արժանացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը, 1997թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի:

***

Հայաստանի ամերիկյան համալսարանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշում է դասախոսությունների, ցուցահանդեսների, ֆիլմերի ցուցադրման և սեմինարների մեկամյա ծրագրով: Ծրագրի շրջանակում առաջին դասախոսությունը փետրվարի 4-ին կարդացել էր թուրք պատմաբան Մեհմեդ Պոլաթելը` «Հայերի սեփականության առգրավումը ցեղասպանության ընթացքում և դրանից հետո» թեմայով:

Մեկնաբանել