Վրաստանը հետաքրքրված է եկեղեցու պատմության դասավանդման հայկական փորձով

f537c3c66deda4_537c3c66df11fԿրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը մարտի 9-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրոնի հարցերով պետական գործակալության պատվիրակությանը:

Ինչպես հաղորդում են կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, Վրաստանի ներկայացուցիչները հետաքրքվել են Հայաստանի հանրակրթական դպրոցներում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման, պետական ծրագրի ներդրման և չափորոշիչների մշակման հայկական փորձով:

Մանուկ Մկրտչյանը, ներկայացնելով ՀՀ պետական կրթական ծրագրում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ներդրման գործընթացը, նշել է, որ առարկայի դասավանդումը ոչ թե կրոնի քարոզչություն է, այլ եկեղեցու՝ իբրև հայկական մշակույթի և հայ ժողովրդի պատմության անբաժանելի բաղադրիչի ուսուցում:

Հանդիպմանը քննարկվել են առարկայի դասավանդման մեթոդական խնդիրների մշակմանն առնչվող մի շարք մասնագիտական հարցեր:

***

2002թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և կառավարության միջև կնքվեց պայմանագիր, որով «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց հանրակրթական դպրոցներում դասավանդվող պարտադիր առարկաների ցանկում: Պայմանագիրը վերահաստատվեց 2005թ. Ամենայն հայոց կաթողիկոսի և վարչապետի կողմից: 2003-2004 ուստարվա ընթացքում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան ներմուծվեց 4-րդ և 5-րդ դասարաններում, իսկ 2005թ. պարտադիր դասավանդվող առարկա համարվեց 4-10-րդ դասարանների համար: Ներկայում «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվում է 5-11-րդ դասարաններում:

Մեկնաբանել