Բաքվից փախստական Ռայա Բաղդասարովան Արտաշատում վերաբնակեցված այն 22 ընտանիքների անդամներից է, որոնք 28 տարի առաջ վճար են կատարել կոոպերատիվ շենքի կառուցման համար: Արդեն հինգ տարի է, ինչ նրանք Արտաշատի քաղաքապետարանից պահանջում են իրենց շենքը կամ գումարը:
Փախստականների շենքը և փողերը հօդս են ցնդել
-
Փաշինյանն ասել է՝ ինչու չի մասնակցել Պուտինի երդմնակալությանը
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, թե ինչու չի մասնակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն այն դեպում, երբ նա 2023 հունիսի 3-ին ներկա էր գտնվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալությանը: «Թուրքիայի նախագահից հրավեր էի ստացել երդմնակալությանը մասնակցելու: Հաշվի առնելով նաև մեր օրակարգը և դրա առանձնահատկությունը՝ մասնակցել եմ: Ես Ռուսաստանի Դաշնության նախագահից հրավեր, ոնց որ թե, չեմ ստացել: Եթե հրավեր էլ ստանայի, այսօրվա խոսակցությունը պակաս կարևոր չէ ինձ համար, քանի որ ակնհայտորեն շատ կարևոր հարցեր ենք քննարկում»,- ասաց վարչապետ Փաշինյանը՝ նկատի ունենալով կազմակերպած ասուլիսը: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ […]
-
Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հայտարարություն է տարածել և հորդորել միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին։ «Սիրելի արցախցիներ, Հազարամյա մեր բնօրրանի բռնազավթումի և կորուստի վերքը դեռ չսպիացած՝ շարունակվում է միակողմանի զիջումների վտանգավոր գործընթացը, որը գոյաբանական լուրջ մարտահրավերների առջև է կանգնեցրել Հայաստանի պետականությունը: Հայրենիքն է մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակի արժանապատիվ գոյության երաշխիքը, ուստի պետք է իմաստություն և ուժ գտնենք մեր մեջ՝ ետ շրջելու վայրընթաց գնացող այս անիվը, որպեսզի Մայր Հայրենիքը չունենա Արցախի դառը փորձառությունը: Սիրելիներ, հորդորում ենք բոլորիդ միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և համերաշխության երթին: Հզոր Հայաստանը ցանկությունն է մեր քաջարի նահատակների և հիմքը մեր ապագա բոլոր […]
-
Փաշինյանի պնդմամբ՝ եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը «ձախողել է հոգևոր առաջնորդությունը»
Հայ Առաքելության եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը ձախողել է հոգևոր առաջնորդությունը, հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի մամուլի ասուլիսին։ «Եթե որոշ հոգևորականներ քաղաքական հայտ են ներկայացնում, ապա դրանով նրանք խոստովանում են հոգևոր առաջնորդության գործում իրենց ձախողումը կամ անկարողությունը», – հայտարարեց Փաշինյանը՝ վստահեցնելով, որ «իշխանությունը չի հակամարտում եկեղեցու հետ»։ Վարչապետի խոսքով՝ հոգևոր առաջնորդություն իրականացնող հոգևորականների կողքին կան նաև հոգևոր առաջնորդությունը ձախողած և քաղաքական հայտ ներկայացրած հոգևորականներ։ «Բարձրաստիճանների մեջ էլ կան բազմաթիվները, ովքեր իսկապես հոգևոր առաջնորդությամբ են զբաղված, բայց, վախենամ, որ ամենաբարձր մակարդակում հենց հոգևոր առաջնորդությունն են ձախողել», – ասաց Փաշինյանը։ Ասածը կառավարության ղեկավարը փորձել է հիմնավորել սեփական փորձով՝ պատմելով, որ բազմաթիվ շփումների […]
-
«Նոյեմբերի 9-ի իններորդ կետում չկա խոսք նրա մասին, որ որևէ
«Փորձ է արվում տպավորություն ստեղծել, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը Ադրբեջանի և Նախիջևանի Ինքավար Հանրապետության միջև կապի մասին է։ Ո՛չ, դա դրա մասին չէ»,- մայիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ վարչապետի՝ նոյեմբերի 9-ի հայտարարության իններորդ կետը տարաշրջանային տնտեսական կապերի ապաշրջափակման մասին է․ «Քանի որ այդտեղ կա առանձհատկություն երկրից երկիր հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանը մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել, ոչ մի։ Ո՞ր ճանապարհն է ապաշրջափակել այսօր։ Մենք, ընդհակառակը, ասել ենք, որ պատրաստ ենք, և կառավարության նախագծում շրջանառվում է անցման կետերը դնելու կետը, որպեսզի ապահովենք այդ հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի […]
-
Ես կիսում եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը․ Փաշինյան
«Ես կիսում եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարը, և դրա համար պետք է բոլոր բանակցային հարթակներում համաձայնեցված սկզբունքներն արձանագրել խաղաղության պայմանագրում, և որոնք իմիջիայլոց հրապարակային են։ Այդ սկզբունքները շարադրել և ստորագրել։ Եվ ես այդ տարամաբանությանը համաձայն եմ»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին անդրադարձավ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Նա նշեց, որ եթե ակնհայտորեն չի խոսում պայմանագրի ստորագրման ժամկետներից, նշանակում է՝ «դա դեռ տեղի չի ունեցել»։ Փաշինյանը հույս հայտնեց, որ մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք հանդիպմանն առաջընթաց կարձանագրվի։
-
Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանային ապահովության ծրագիրը կառավարությունն առաջիկայում կհաստատի
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար բնակարանային ապահովության ծրագիրը կներկայացվի և կհաստատվի կառավարության առաջիկա նիստերից մեկում․ մայիսի 7-ին հրավիրված ասուլիսին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության ղեկավարի խոսքով՝ ծրագիրը բավականին ընդարձակ է, երեք ուղղությամբ է լինելու աջակցությունը՝ տուն կառուցելու, տուն ձեռք բերելու համար և հիփոթեքային վարկ ունեցողներին նույն չափաբաժնով աջակցություն տրամադրելու, ինչպես նաև տարեցների համար սոցիալական բնակարանի ապահովման ուղղությամբ, այսինքն՝ մարդկանց բնակարան կտան, բայց դա իրենց սեփականությունը չի դառնա։ «Բազային գումարը, որ պետք է հատկացնենք մեկ անձին, 3 միլիոն դրամ է, բայց դա գործակիցներով ավելանալու է մինչև 5 միլիոն դրամ։ Գործակիցը տարբեր բնակավայրերից, գոտիականությունից և այլ հանգամանքներից է կախված»,- ասաց Փաշինյանը։ […]
-
Թաթոյանը միացավ Բագրատ արք․ Գալստանյանի քայլերթին
Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթին դեպի Երևան։ «Սա հանուն մեր իրավունքների պայքար է, գոյաբանական պայքար։ Այն, ինչ տեղի է ունենում, սահմանազատում չէ, սա անօրինական գործընթաց է, միջազգային որևէ համակարգի պահանջի չի համապատասխանում, մեր երկրի անվտանգության համակարգը խաթարող պրոցես է»,-ասաց Թաթոյանը։ Նրա պնդմամբ՝ պրոցեսն իրականացնող հանձնաժողովները գործունեության որևէ իրավական հիմք չունեն: «Ես դրա մասին մանրամասն ասել եմ։ Այս պրոսեցը նաև հակադրվում է մեր շահերին։ Ինչո՞ւ։ Ստեղծվում է կարծրատիպ՝ իբր իրականացվում է օրինական սահմանազատում։ Դրա համար է, որ տարբեր երկրներ, միջազգային տարբեր կազմակերպություններ ողջունում են այս գործընթացը, նշում, որ սա տեղի է ունենում […]
-
Ակնկալում ենք ՀՀ և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք․ Փաշինյանը՝ ռուսական
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ի ասուլիսին անդրադարձավ նաև Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր արգելքին՝ մի քանի անգամ շեշտելով, որ «ակնկալում են Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների նկատմամբ հարգանք»։ «Կարծում եմ՝ ինչ-որ անհավանական բան չենք ուզում։ Մանավանդ, որ չեմ պատկերացնում, որ, օրինակ, Ռուսաստանի Դաշնությունում հնարավոր է այնպիսի հեռուստատեսության հեռարձակում, որը նույն բառապաշարով խոսում է հաստատված պետական կարգի, կառավարության, պետության մասին։ Նույն բառապաշարով չէ, դրա հինգ տոկոսի չափով, և հնարավոր լինի ՌԴ-ում շարունակել եթերը։ Չի կարող նման բան լինել ուղղակի, բացառված բան է»,- նշեց նա։ Փաշինյանը շեշտեց նաև, որ դա բխում է նաև ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված «Զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում […]